Դուք եզակի եք

Դուք եզակի եք
Դուք եզակի եք, ոչ մի մարդ նման չէ մյուսին:
Առավել ևս պետք չէ ձգտել նմանվել ուրիշներին: Կա միայն Մեկը, ՈՒմ կարելի է և անհրաժեշտ է նմանվել` Հիսուս Քրիստոսը: Նա ոչ մեկին նման չէր: Եթե նա ունենար մեր` մարդկանցս արժեքները, ապա չէր ցանկանա խաչ բարձրանալ, անարգվեր և մահանար հանուն մարդկանց: Այս դեպքում Նա կընտրեր այս աշխարհի ուժեղների ընկերակցությունը, կհարեր մի որևէ հարմար քաղաքական խմբակցության, կունենար հարմար-բարեկեցիկ կյանք և կապրեր Իր համար: Եվ վերջապես, եթե Նա մեզ նման լիներ, ապա մեր բոլոր մեղքերը մեր վրա կլինեին և փրկության ոչ մի հույս չէինք ունենա:
Ահա թե ինչու մենք չենք կարող նմանվել ոչ մեկին, Հիսուսից բացի: Հիշենք այս կարևոր ճշմարտությունը. ուրիշները չեն կարող երջանկացնել մեզ: Չհետևենք ուրիշների ծրագրերին, ունենանք մերը:
Աղբյուր՝ protestant.am



Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ