100 տարվա ընթացքում քրիստոնյաների թիվն աշխարհում քառակի ավելացել է

100 տարվա ընթացքում քրիստոնյաների թիվն աշխարհում քառակի ավելացել է

Tert.am-ը գրում է.

 Աշխարհում քրիստոնյաների թիվը 1910-2010թթ. ընթացքում ավելացել է` 600 մլն-ից հասնելով 2.2 մլրդ-ի, գրում է Корреспондент-ը։

Ընդ որում՝ Ասիայում և Լատինական Ամերիկայում այն ավելի արագ է ավելացել, քան Եվրոպայում, հայտնում է KAI գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան Pew Forum on Religion and Public Life հետազոտական կենտրոնին։
1910թ. քրիստոնյաների 2/3-ն ապրում էր Եվրոպայում, իսկ այժմ եվրոպացի քրիստոնյաներն ամբողջ աշխարհում կազմում են ¼-ը։

Քրիստոնյաների թիվը նվազել է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում։ Նրանց թիվն այստեղ մոտ 13 մլն է։ Իսկ աշխարհի ամենախոշոր իսլամական երկրում՝ Ինդոնեզիայում, քրիստոնյաները գրեթե կրկնակի շատ են՝ 24 մլն։

Բոլոր քրիստոնյաների կեսը կազմում են կաթոլիկները։ Կաթոլիկների թվով ամենամեծ երկիրը Բրազիլիան է, որտեղ նրանք 120 մլն են։

Կարդալ ավելին՝ Tert.am


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ