50 պատճառ, թե ինչու ես չեմ խմում

50 պատճառ, թե ինչու ես չեմ խմում
Ես քրիստոնյա եմ և չեմ խմում: Ես հովիվ եմ: Ես նաև նախկին հարբեցող եմ, ինչը անկեղծորեն խոստովանում եմ: Իհարկե կարելի է համարել, որ թեժ վիճաբանությունների առարկա դարձած այս բնագավառում ես կողմնակալ եմ: Սակայն պետք չէ մոռանալ նաև, որ քաջատեղյակ եմ:
Իմ կյանքում ահավոր ժամանակահատվածներ և ճնշող վախեր եմ ապրել: Որպես հովիվ՝ դրանց ականատեսն եմ եղել նաև ուրիշների կյանքում: Այսքանից հետո եթե կփորձեք ինձ համոզել, որ ալկոհոլը քրիստոնյայի համար լավ է, ապա ուշացել եք:
Մենք ապրում ենք մի դարում, երբ ալկոհոլը շատ է տարածված: Երիտասարդությունն իր հնարած կոկտեյլների նկարներն է տարածում: Միջին տարիքի քրիստոնյաները պարծենում են Պինո-գրիի (խաղողի տարատեսակ) սիրված ապրանքանիշերով, ցանկանալով զարմացնել ընկերներին գինիների մասին իրենց գիտելիքներով: Եկեղեցին «Այցելեք մեր եկեղեցին» մակագրությամբ բացիկներ է ուղարկում, որոնց վրա գավաթներ են պատկերված: Խմում են նույնիսկ որոշ հովիվներ: Բայց ոչ ես:
Ես խմելը թողեցի 26 տարի առաջ, երբ Քրիստոսին ընդունեցի որպես իմ Փրկիչ: Ոչ ոք ինձ չէր պատմել վերստին ծնունդի մասին, բայց ես գիտեի, որ ալկոհոլի և քրիստոնեության համատեղման փորձը դատապարտված է ձախողման: Ես իմ կյանքը հանձնեցի Աստծուն և ոչինչ չէր կարող կանգնել իմ ճանապարհին: Սա ակնհայտ է:
Այս հոդվածը ոչ թե ելույթ է քրիստոնյայի և ալկոհոլի հարցերի պաշտպանության մասին է (գոնե ոչ այս անգամ), այլ անկեղծ և բաց ուղերձ է քրիստոնյաներին: Ես խոնարհաբար խնդրում եմ մի կողմ թողնել ալկոհոլի օգտին բոլոր փաստարկները և ուշադիր խորհել այս ցանկի շուրջ:
50 պատճառ, թե ինչու ես չեմ խմում.
1. Ես չեմ կարող զգոն լինել մտքով, եթե զգոն չեմ ֆիզիկապես:
2. Ալկոհոլի նպատակը կործանելն է:
3. Ալկոհոլը դեպրեսանտ է: Պետք է խուսափել այն ամենից, ինչ դեպրեսիա է առաջացնում:
4. Ես չեմ ուզում, որ այս հարցում իմ ազատությունը իմ հոգևոր քրոջ կամ եղբոր անկման պատճատ դառնա:
5. Ալկոհոլը այլասերում է իմ բանականությունը, դատողությունը:
6. Ալկոհոլը ինձ դարձնում է վատը, ոչ թե լավը:
7. Ես գիտեմ իմ չափը, իսկ իմ երեխաները՝ ոչ:
8. Նույնիսկ անհավատները գիտեն, որ ինձ պետք չէ խմել: Աստվածաշունչը մի ձեռքում, իսկ գարեջուրը մյուս` եկեղեցուց դուրս գտնվող մարդիկ դրանում կարող են տեսնել հակասություն, շեղում ճշմարիտ ուղուց:
9. Երբ մարդիկ տեսնում են, որ ես խմող եմ, ալկոհոլը նրանց հեռացնում է Աստծուց:
10. Ալկոհոլը ինձ չի մոտեցնում Աստծուն, այլ հեռացնում Նրանից:
11. Ես ուզում եմ պատրաստ լինել Քրիստոսի գալուստին, այլ ոչ թե քնած, թմրած և ընդարմացած՝ շրջակա իրադարձությունների հանդեպ:
12. Ցույց տվեք ինձ գոնե մի ընտանիք, որտեղ ալկոհոլը դրական դեր է խաղացել: Չե՛ք կարող:
13. Երբեք չեմ լսել նման բան՝ «Օ՜, այս ջին տոնիկի շնորհիվ ես ինձ Հիսուսի նման եմ զգում»:
14. Ես ուզում եմ հեռու մնալ չարի ամեն դրսևորումից:
15. Ալկոհոլի պատճառով դժվար է պահպանել ինքնատիրապետումը:
16. Ալկոհոլի պատճառով մտքեր են արտաբերվում առանց մտածելու:
17. Ալկոհոլը օրինական թմրանյութ է, որի ազդեցության տակ մթագնում է գիտակցությունը:
18. Ալկոհոլը կախվածություն է առաջացնում:
19. Ալկոհոլը բթացնում է ցավը և վիշտը, որը միայն Հիսուսը կարող է բժշկել:
20. Ալկոհոլի հետ կապված են բաներ, որոնց համար ես զղջում եմ (կարող եմ մեկ այլ ցանկ կազմել):
21. Երբեք ոչ-ոք չի ասել. «Եթե այն ժամանակ խմեի, իրավիճակը վերահսկողությունից դուրս չէր գա»:
22. Ալկոհոլի պատճառով ես ինձ այնպես եմ պահում, ինչպես երբեք չէի պահի:
23. Ալկոհոլը սպանում է ուղեղի բջիջները:
24. Ալկոհոլը խաբկանք է առաջացնում և կեղծ հանգստություն է տալիս:
25. Աստվածաշունչը ասում է, որ ոչ մի հարբեցող չի մտնի Աստծո Թագավորություն: Կախվածությունը սկսվում է առաջին բաժակից: Չէի ցանկանա իմանալ, թե որքան կարող եմ հեռանալ, երբ հարվածի տակ է հավիտենությունը:
26. Փող, տաղանդ, ճակատագրեր… Ամեն բան կարող է կործանվել ալկոհոլի պատճառով:
27. Ալկոհոլը բերում է ինքնատիրապետման կորստին: Ծանր հանցանքների 50%-ը հարբեցողության արդյունք է:
28. Ալկոհոլը զրկում է Աստծո Փառքի մեջ ապրելուց, որի համար Հիսուսը մահացավ:
29. Ես պետք է ամեն կերպ ձգտեմ իմաստության, ալկոհոլը, ընդհակառակը` բթացնում է:
30. Ալկոհոլը կործանել է մեծ թվով ամուսնություններ:
31. Միակ գործոնը, որը պետք է ազդի ինձ վրա` Աստված է:
32. Աստվածաշունչն ինձ արթուն մնալ է պատվիրում, ալկոհոլը բթացնում է ժամանակի իմ զգացողությունը:
33. Եթե ես չսկսեմ խմել, ստիպված չեմ լինի թողնել այն:
34. Ալկոհոլը ստվեր է գցում իմ վկայությունների վրա:
35. Դուք չեք ուզում, որ ձեր երեխաները խմեն: Նույնն էլ ձեզ է վերաբերվում:
36. Աստված սուրբ է, իսկ ալկոհոլը ոչ:
37. Ալկոհոլը և աղոթքը համատեղելի չեն:
38. Ալկոհոլը և Աստվածաշունչ ուսումնասիրելը նույնպես համատեղելի չեն:
39. Փորձության ժամանակ ալկոհոլը նվազեցնում է իմ որոշում կայացնելու ընդունակությունը:
40. Ալկոհոլ=կործանում (կյանքի, առողջության, երազանքների և այլն)
41. Ալկոհոլ օգտագործելով կարծես ցույց ենք տալիս աշխարհին, թե Հիսուսը մեզ համար բավարար չէ:
42. Օգտագործել չափավո՞ր: Իսկ ի՞նչ կասեք պոռնոգրաֆիան չափավոր նայելու, հերոինը չափավոր օգտագործելու, կամ չափավոր դավաճանելու մասին:
43. Քրիստոնյաները պետք է առանձնանան աշխարհից և հրաժարվեն աշխահիկ ապրելակերպից:
44. Ալկոհոլը ստիպում է մոռանալ: Ես կարող եմ մոռանալ, որ ամուսնացած եմ, որ փրկված եմ և այլն:
45. «Ես չեմ հարբում, միայն մեկ կամ 2 բաժակ»: Եթե չհարբեիք, ապա գազավորված ըմպելիք կխմեիք:
46. Ինձ պետք չէ ալկոհոլը որպես ուրախության աղբյուր, քանի որ ուրախություն կա միայն Քրիստոսում:
47. Ալկոհոլը լցնում է իմ գիտակցությունը պիղծ մտքերով:
48. Եթե ինչ-որ բան ինձ հետ է պահում հավատից, սիրուց և անարգում է Աստծո իշխանությունը, ապա ես պտք է հրաժարվեմ դրանից:
49. Ալկոհոլը չի օգնում ինձ հետևել Հիսուսին՝ Իր ուղղորդած ճանապարհով:
50. Քրիստոնեական միջավայրում ալկոհոլի օգտագործման օգտին բերված ամեն մի փաստարկին կարելի է հակադարձել 50 հակափաստարկ: Ակնհայտ է, որ քրիստոնյաներին հարկավոր չէ խմել, դա բարով չի ավարտվի:
Հեղինակ՝ Ջեյմի Մորգան
Աղբյուր՝ protestant.am

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ