ԱՄՆ Կոնգրեսում մեծամասնություն են կազմում բողոքական քրիստոնյաները"

ԱՄՆ Կոնգրեսում մեծամասնություն են կազմում բողոքական քրիստոնյաները"

ԱՄՆ «Փյու-ֆորում»-ը հրապարակել է վերջին ընտրություններից հետո Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամների կրոնական պատկանելության վերաբերյալ վիճակագրական տվյալները: Այսպիսով, պարզ է դարձել, որ նոր կազմի 56%-ը բողոքական քրիստոնյաներ են. այս մասին տեղեկացնում է CWN գործակալությունը:

Կոնգրեսականների շրջանում կաթոլիկների թվաքանակը մեծացել է՝ հասնելով 30%-ի (նախկինում՝ 156, այժմ՝ 161): Նրանց 54%-ը Ներկայացուցիչների պալատի անդամ է:

Ներկայիս 113-րդ կազմում 14%-ը մկրտական է, 9%-ը՝ մեթոդիստ, 8%-ը՝ երիցական:

Աղբյուր՝ crossnews.am


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ