Աստծո կամքը մեր կյանքում

Աստծո կամքը մեր կյանքում
«Նոր սերունդ» եկեղեցու հունիսի 9-ի կիրակնօրյա ծառայության պատգամախոսը կրկին հովիվ Տիգրան Թադևոսյանն էր, ով վերջերս էր վերադարձել Գերմանիա կատարած ուղևորությունից: «Նոր սերնդի» հավատացյալները ցնծությամբ դիմավորեցին հովվի վերադարձը, ով համառոտ պատմեց ուղևորության և դրա արդյունքների մասին:
Մինչև կիրակնօրյա պատգամին անցնելը «Նոր սերնդին» սպասվում էր ևս մեկ ուրախություն՝ իրենց կյանքերը ամուսնական կապով միմյանց էին կապում եկեղեցու սիրելիներ Սարգիսն ու Գոհարը: Հանդիսավոր պայմաններում, Սուրբ Հոգու կենարար ներկայությամբ հովիվն ու ամբողջ եկեղեցին օրհնեցին Սարգսին ու Գոհարին՝ ովքեր, լինելով Աստծո նվիրյալ զավակներ, խորապես գիտակցելով ամուսնության անսահման պատասխանատվությունը, եկեղեցու և Տիրոջ առաջ ուխտ արեցին հավիտյան սիրել և հավատարիմ լինել միմյանց:
2.jpg
SG1.jpg
SG2.jpg
SG3.jpg
Կիրակնօրյա պատգամը հովիվը նվիրել էր աղոթքի անհրաժեշտությանը:
Աստծո կամքը բարի է բոլորի համար: Սակայն Նա Իր կամքը չի կատարի, քանի դեռ չենք աղոթել, քանի դեռ աղոթքով ու գոհությամբ չենք դիմել Իրեն: Չէ՞ որ գրված չէ. «Մի՛ խնդրիր և կտրվի», այլ գրված է՝ «Խնդրի՛ր, և կտրվի»: Գրված չէ. «Մի՛ փնտրիր և կգնտես», գրված է՝ «Փնտրի՛ր, և կգտնես»: Գրված չէ՝ «Մի՛ թակիր...», այլ գրված է՝«Թակի՛ր...»:
09.06.2013.jpg
Եզեկ. 22:32, Դանիել 9:1-4, Դանիել 10:1,2,9,13 խոսքերով և Եսթերի պատմությամբ պատգամախոսը հանգամանորեն պարզաբանեց աղոթքի անհրաժեշտությունը, աղոթքի մեջ հարատևելու կարևորությունը:
«Աղոթքը միակ միջոցն է վերցնելու Աստծո օրհնությունները, որ իրավմամբ մեզ են պատկանում»,- եզրահանգեց պատգամախոսը:
Հզոր աղոթքով ու փառաբանությամբ ավարտվեց կիրակնօրյա ծառայությունը:
Տեսանյութը՝ շուտով:
Սեփ. լր.
Լուսանկարները՝ Արման Սարգսյանի

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ