Աստված վարձատրում է հավատարիմներին

Աստված վարձատրում է հավատարիմներին

23 տարի առաջ նրան ամեն բան հոգնեցրել էր: Ուներ կին և երեխա, բայց երբ խմում էր, մոռանում էր և՛ կնոջը, և՛ երեխային:

Ծնողները նույնպես հարբեցողներ էին, և իրեն էլ ասում էին, որ քո ճանապարհը նույնն է, ինչ քո ծնողներինը: Ինքը չէր ուզում գնալ այդ ճանապարհով, բայց չէր կարողանում:

Այսպիսին է եղել Ռիգայից ժամանած հյուրը՝  քարոզիչ Այգարս Բիտանսը 23 տարի առաջ: Հյուրը միջազգային քրիստոնեական «Նոր սերունդ»  շարժման հիմնադիր Ալեքսեյ Լեդյաևի օգնականն է: Հունվարի 17-ին նա քարոզում էր Երևանի «Նոր սերունդ» եկեղեցում:

«Ամբողջ սրտով ուզում էի ազատվել ալկոհոլի կապանքներից, բայց չէի կարողանում,- պատմում է քարոզիչը:- Սկսեցի հաճախել կաթոլիկ եկեղեցի, բայց պատասխան չգտա: Մի օր ծանոթ կանայք ինձ, կնոջս ու երեխայիս տարան մի բողոքական եկեղեցի: Ներս մտնելիս ես զարմացա. բեմում կանգնած էր նվագախումբ: «Իսկ ո՞ւր է եկեղեցին»,- մտածեցի ես: Բայց մթնոլորտը հոգևոր էր, տրամադրող: Երբ քարոզիչը հարցրեց, թե ո՞վ է ուզում իր կյանքը հանձնել Աստծուն, ես ցնծացի, որովհետև հենց դրա համար էի այստեղ եկել: Բայց մյուս կողմից մտածում էի, թե ի՞նչ պիտի լինի ինձ հետ դրանից հետո: Այնուամենայնիվ առաջ գնացի ու ասացի՝ Աստված, եթե դու կաս, ապա փրկիր ինձ: Այդ պահին Աստված գրկեց ինձ:

Ես երբեք չեմ տեսել այնպիսի Սեր, ինչպիսին ցույց տվեց ինձ Աստված այդ պահին:

Ես ասացի՝ Տեր, դու սիրեցիր ինձ այնպիսնի, ինչպիսին կամ: Դու հաշվի չառար, թե ով եմ ես, ինչպիսին եմ եղել իմ կյանքում: Դրա համար, Տեր, ես ամբողջ կյանքումս կծառայեմ Քեզ:

… Եվ Աստված ինձ տարավ «Նոր սերունդ» եկեղեցին:

Ծննդոց 12:6-7-ում, երբ Աստված խոսեց Աբրահամի հետ, Ղովտն էլ այնտեղ էր: Աբրահամը զոհասեղան շինեց և երկրպագեց Աստծուն: Աբրահամը ամբողջ կյանքում հավատարիմ մնաց Աստծուն, և Աստված առատորեն վարձահատույց եղավ Աբրահամին:

Ղովտը սկզբում Աբրահամին ասաց, որ ուր էլ նա գնա, ինքը կգնա իր հետ: Բայց երբ շատացան Ղովտի հոտերը, նա հեռացավ Աբրահամից և Աստծուց:

Աբրահամը ձեռք բերեց ամեն բան, իսկ Ղովտը կորցրեց ամեն բան: Իր կյանքը փրկվեց միայն Աբրահամի բարեխոսության շնորհիվ:

Միշտ եղի՛ր քո հովվի հետ: Երբ գալիս ես հովվի մոտ և նա աղոթում է քեզ համար, Աստված լսում է նրա աղոթքը: Հնարավոր է, որ հովիվը մինչև վերջ չի ընկալում քո խնդիրը, բայց նա հաղորդակցվում է Նրա հետ, Ով ամեն բան լիովին հասկանում է:

Քո օրհնությունները եկեղեցում են: Եկեղեցուց դուրս օրհնություն մի փնտրիր: Աստված գնահատում է հավատարմությունը: Աստված երբեք չի լքում նրան, ով ծառայում է Իրեն:

Աստված վարձատրում է հավատարիմներին»:

Սեփական լրատվություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ