Երազներ, տեսիլքներ, երազանքներ

Երազներ, տեսիլքներ, երազանքներ

«Նոր սերունդ» եկեղեցու հյուրը այսօր՝ մայիսի 22-ին, Ֆրանսիայի Մարսել քաղաքի «Արթնության կրակ» եկեղեցու հովիվ Սամուել Նորայր Օգաննեսյանցն էր:

Թեև քարոզի թեման էր «Երազներ, տեսիլքներ, երազանքներ», սակայն պատգամը հագեցված էր մարգարեական խոսքով «Նոր սերունդ» եկեղեցու, հովիվ Տիգրան Թադևոսյանի և ամբողջ Հայաստանի մասին:

Յուրաքանչյուր մարդ ունի տեսիլքներ ու երազներ: Յուրաքանչյուր մարդ իր կյանքում թեկուզ մեկ անգամ Տիրոջ ուղարկած երազ է տեսել:

Քո մեջ երազներ կան, տեսիլքներ ու երազանքներ կան ու դու պետք է արթնանաս, պետք է ընկալես, որ դու քո երազանքին հասնելու համար պետք է գործես:

Եթե քեզ պարգևներ են տրված, օգտագործի՛ր դրանք և մի՛ մտածիր, թե ինչ կասեն քո մասին մարդիկ: Կարևորն այն է, թե ինչ կասի Աստված: Ամեն երազանքի ետևում կանգնած է Աստված և Նա իրականացնելու է այն քո հավատի միջոցով: Կարևորը չվախենալն է, կարևորը Սուրբ Հոգուն լիովին վստահելն է:

Գործք Առաքելոցում մարդիկ այնպես էին աղոթում, որ ողջ քաղաքը հավաքվեց ու ասում էին, թե դրանք խելագար են կամ հարբած: Բայց արդյունքում 3500 հոգի ապաշխարեցին:

Քրիստոնեության մեջ չկա գոլ: Քրիստոնեության մեջ կա տաք կամ սառը: Ես ընտրում եմ տաքը: Մենք պետք է դուրս գանք մեր կաղապարներից: Բավական է մնաս ձվի մեջ, ճեղքի՛ր կեղևը՝ դու արծիվ ես, արծիվ՝ առյուծի մագիլներով:

Պիտի իմանաս, թե դու ով ես ու ինչ տեսիլք ունես: Եվ դու պետք է քո տեսիլքի մեծությամբ շարժվես:

Հայերը օծված ժողովուրդ են: Հայերը առաջինն են ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն և սատանան դրանից կատաղել է և վառված քայլում է առայսօր: Ու նա մարդկանց գիտակցության մեջ մտցնում է, թե իբր քրիստոնեություն ընդունելոց հետո սկսվեցին հայերի խնդիրները: Հայաստանի խնդիրը հենց դա է, ու քրիստոնյաները պետք է պայքարեն հենց այս դևի դեմ ու հաստատեն, որ Քրիստոսն ու քրիստոնեությունն են իրենց ճշմարիտ ուղին:


Թողեք ձեր կարծիքը
Կարծիքներ (2)
Image
Karina ➞ Պատասխանել

Jul 23, 2016 | 01:07

Դւք բոլորովին շատ ճիշտ էք ,բայց ինձ իմ տեսիլքներնրի և երազանքների իրականացմանն համար մի բարի խորհրդատու է պետք ,ես չգիտեմ ւմ դիմել, 8 ամսվա ընթացքում մեծ հրաշքներ տեղի ունեցավ իմ կյանքում 3 հիվանդություններից եմ բժշկվել Իմ Աստծո կողմից Իսկ դւք կարող էք ինձ օգնել ինչպես ճիշտ քայլ անել ,որ իմ Աստծուն ' իմ Սուրբ հոգուն 'չընեղացնեմ ,


օգտակար հղումներ