Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանի սուրբծննդյան շնորհավորական ուղերձը 2015թ.

Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանի սուրբծննդյան շնորհավորական ուղերձը 2015թ.
Սիրելի բարեկամներ, շնորհավուրում եմ ձեզ Սուրբ Ծնունդի և Ամանորի կապակցությամբ։ Ցանկանում եմ ձեզ առողջություն, կայուն խաղաղություն և իրական երջանկություն։
2015 տարի առաջ Երկիր մոլորակը Մեծ Լույս տեսավ՝ մարդկության փրկության լույսը։ Աստվածաշունչն ասում է, որ Նա է Ճշմարիտ Լույսը, որ լուսավորում է ամեն աշխարհ եկողին։
Հիսուս Քրիսոսը Աստծո երազանքն Իրականացնողն էր։ Ես և դու Աստծո երազանքն էինք, և հենց այդ երզանաքի զորությունն էր, որ ստիպեց  Տեր Հիսուսին աշխարհ գալ և իրակնացնել Աստծո Կամքը։
Թող 2015 թվականը ձեզ համար լինի երազանքներով լի տարի,և թող որ այդ երազանքները համընկնեն Աստծո Կամքի հետ, որը բարի է և կատարյալ։ Եվ այդ դպքում, անկասկած, Նա մեր բոլոր ցանկությունները կկատարի։
Մեկ անգամ ևս շնորհավոր Սուրբ Ծնունդ և Ամանոր:

Օրհնություններով՝
«Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյան

(Ուղերձի տեսագրությունը կարող եք դիտել` այստեղ)

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ