Հայտնի են ԱՄՆ-ում ամենատարածված 8 աստվածաշնչյան անձնանունները

Հայտնի են ԱՄՆ-ում ամենատարածված 8 աստվածաշնչյան անձնանունները

Հայտնի են ԱՄՆ-ում ամենատարածված 8 աստվածաշնչյան անձնանունները.

Մատթևոս: Նշանակում է «Աստծո պարգև»: Աստվածաշնչյան Մատթևոսը առաքյալ էր, ով գրել է առաջին Ավետարանը: Այս անունը ԱՄՆ-ում արագ տարածվեց 1960-ականներին:Ադամ: Նշանակում է «հող», «կարմիր հող» կամ «կարմիր հողի որդի»: Ադամ անձնանունը օգտագործվում է միջին դարերից և հատկապես տարածվել է Ռեֆորմացիայից հետո: Հին Կտակարանի առաջին անունն է և 60-ականներին տարծվել է որպես կովբոյական անուն:Հովհաննես: Նշանակությունը՝ «Յահվեն ողորմած է»: Այս անունն իր տարածման համար «պարտական է» աստվածաշնչյան երկու անձերի՝ Հովհաննես Մկրտչին՝ Հիսուս Քրիստոսի գալուստը հռչակողին, և Հովհաննես առաքյալին, ում գրչին են պատկանում 4-րդ Ավետարանը և Հայտնությունը:Նոյ: Նշանակությունը՝ «հանգստություն» կամ «թափառող», «ճանապարհորդ»: Նորաձևության ուշադրությունը անսպասելիորեն գրաված անձնանուն: Այս անվան ժողովրդականությունը կտրուկ աճում է:Սառա: Նշանակում է «տիրուհի», «արքայադուստր»: Աբրահամի կինը և Իսահակի մայրը: Այս հավերժ դասական անունը ներկայումս և՛ նորաձև է, և՛ ավանդական:Եղիսաբեթ: Նշանակությունը՝ «Աստծո խոստում» կամ «իմ Աստված առատաձեռն է»: Նախ տարածում է ստացել Արևելյան Եվրոպայի քրիստոնյաների շրջաններում: Այդ անունն է ունեցել 12-րդ դարի հայտնի Եղիսաբեթ Հունգարուհին՝ Անդրեաս 2-րդ թագավորի դուստրը: Եղիսաբեթը հայտնի է աղքատներին իր հարստությամբ օգնելով:Դանիել: Նշանակությունը՝ «Աստված է իմ դատավորը»: Սա աստվածաշնչյան մեծագույն մարգարեներից մեկի անունն է: Դեն և Դեննի փաղաքշական ձևերի շնորհիվ այս անունը ավելի լայն տարածում է ստացել, թեև շատ ծնողներ գերադասում են լրիվ դասական տարբերակը:Մարիամ (Մարիա): Նշանակությունը՝ «վեհ», «վսեմ», «մեծարված»: Այս անձնանունը աստվածաշնչյան մի քանի հերոսուհիների անունն է, որոնցից ամենակարևորը նորկտակարանային երկու կանայք են՝ Հիսուսի մայրը՝ Մարիամ Աստվածածինը և Մարիամ Մագթաղենացին: Կույս Մարիամի շնորհիվ այս անունը հատկապես մեծ տարածում է ստացել քրիստոնյաների մեջ, թեև եղել են ժամանակներ, երբ այս անունը չափազանց սուրբ է համարվել առօրյա կյանքում օգտագործելու համար:
Աղբյուր՝ cnlnews.tv

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ