Հովիվ Տիգրան Թադևոսյանը ծառայողական այցով կմեկնի ԱՄՆ

Հովիվ Տիգրան Թադևոսյանը ծառայողական այցով կմեկնի ԱՄՆ

Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը օգոստոսի 18-ին ծառայողական այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
ԱՄՆ-ում հովվին սպասում են հանդիպումներ քրիստոնեական եկեղեցիների և շարժումների առաջնորդների հետ, ծառայություններ մի շարք եկեղեցիներում, նկարահանումներ ICFN (International Christian Family Network) հեռուստատեսությունում, ձայնագրություններ:
Հովիվ Տիգրան Թադևոսյանին ԱՄՆ-ում կարելի է զանգահարել 323-8105050 հեռախոսահամարով: Հովիվը սիրով իր պատրաստակամությունն է հայտնում պատասխանել բոլոր հարցերին, լսել մարդկանց մտահոգությունները և խնդիրները, անհատապես հանդիպել դրա կարիքը զգացող յուրաքանչյուրի հետ, աղոթել նրանց համար:
Հովիվ Տիգրան Թադևոսյանը հայրենիք կվերադառնա սեպտեմբերի 2-ին:
«Նոր սերունդ» եկեղեցին մաղթում է հովվին բարի ճանապարհ և օծված ծառայություններ:
Սեփական լրատվություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ