Ջոն Բիվեռ.Ինչու՞ աշակերտները ենթարկվեցին հարձակման և ձախողման

Ջոն Բիվեռ.Ինչու՞ աշակերտները ենթարկվեցին հարձակման և ձախողման

Հիսուսին հաջողվեց կատարել Իր անհավանական առաքելությունը` մնալով արթուն (սթափ)` աղոթքի մեջ և անկոտրում մինչև վերջ:

 Աշակերտներն էլ իրենց հերթին ցանկանում էին հաստատուն մնալ, նրանք կարծում էին, որ կարող են դա անել, բայց չունեին զորություն դրա համար: Ճիշտ այնպես, ինչպես Հիսուսն էր կանխատեսել, նրանցից յուրաքանչյուրը ենթարկվեց հարձակման և ձախողման.

Այն ժամանակ բոլոր աշակերտները Նրան թողեցին և փախան (Մատթ. 26.56):

Պետրոսն արեց այն, ինչ ասել էր, որ չի անի. նա ուրացավ Հիսուսին: Մեկ դրական բան կարելի է ասել Պետրոսի մասին. նա գոնե գնաց Հիսուսի ետևից մինչև քահանայապետի տուն, որտեղ Նրան դատելու էին: Մյուսնե րը, բացի Հովհաննեսից, անմիջապես լքեցին Նրան և փախան պարտեզից` իրենց կյանքը փրկելու համար:
Որքան հաճախ ենք մենք լսում հավատացյալների բարի մտադրությունների մասին, սակայն տեսնում ենք , որ նրանք չեն իրականացնում դրանք: Ի՞նչն է պատճառը. պարտեզում գտնվող Հիսուսի աշակերտների նման նրանք զգոն (արթուն) չեն աղոթքի մեջ: Նրանց հոգին հոժար է, բայց մարմինը` տկար: Պատշաճ կերպով զինված չլինելը նրանց ետ է պահում իրենց ցանկալի ավարտին հասնելուց:

Ջոն Բիվեռ (Հատված «Անկոտրում հոգի» գրքից)


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ