Կյանքի կոչումը՝ որպես ապրելակերպ

Կյանքի կոչումը՝ որպես ապրելակերպ
Մայիսի 25-ին տեղի ունեցավ հերթական NG Youth երիտասարդական ծառայությունը, որին հյուրընկալվել էր հաջողակ գործարար, հրապարակախոս, դասախոս, «Առաջնորդների զարգացման կենտրոնի»  հիմնադիր Ստեփան Ավանեսյանը:
1.jpg
« Շարունակելով խոսել աշխարհայացքի ընդլայնման մասին` կարող ենք ասել, որ մեր երազներն ու ցանկությունները ցույց են տալիս, թե մեր ներսում ինչ է կատարվում:
Բայց մենք պետք է քննենք, թե ինչ ենք ցանկանում, քանի որ հիմա շատերը ձգտում են ավելի շատ ունենալ քան թե լինել: Էության և ունենալու հետ կապված կոնֆլիկտը աշխարհայացքի մեջ հաճախ մարդկանց տանում է ոչ էֆեկտիվ գործելակերպի:
Եվ հենց այդ ցանկությունների հետ կապված, կասենք, որ ինչը մենք շատենք սիրում և ցանկանում ենք ունենալ կամ լինել, շատ թանկ արժե և մեծ զոհ է պահանջում:
Այն ինչը սիրում ենք և մեծ հաճույքով ենք անում, դառնում է մեր կյանքի կոչումը:
Նշենք կյանքի կոչման մի քանի սահմանումներ՝
1.Կյանքի կոչումը, ապրելակերպ է, որը պարգևում է խորը բավարարվածություն ձեր աշխատանքից, մասնակցած գործողություններից, մարդկանցից, ում հետ շփվում ենք և հնարավորությունների կառավարումից
2.Մեկնաբանության տեսանկյունը՝ մեր անձի և իրադարձության նկատմամբ
3.Ինչպես ենք մենք նորոգվում կամ թարմանում(ով կամ ինչն է մեզ թարմացնում):
Կյանքի կոչումը ապրելակերպ է, որը հիմնված է մեր տաղանդների և կիրքի վրա: Հազիվ թե գտնվի մեկը, ով կցանկանա ամեն օր անել մի բան, որը նա չի սիրում: Դրա հետևանքով անընդհատ լցվես բացասական լիցքերով և ապրես քեզ հակառակ:
Եվ հենց այն, ինչը մենք սիրում ենք, թանկ արժե՝ շատ զրկանքների հետ է կապված և զոհողություն է պահանջում, թե՛ ժամանակի և թե՛ հարաբերություններում:
2.jpg
Կդիտարկենք 3 իրար լրացնող մոտեցումներ, որոնք կօգնեն մեզ ավելի լավ ճանաչել, գտնել մեր ուժեղ կողմերը՝ հիմնվելով մեր տաղանդների և կիրքի վրա: Դրանք են՝
1.Քեն Ռոբինսոնի« Էլեմենտի» մոտեցումը;
2.Գալոփ ընկերության « Ուժեղ կողմերի» մոտեցումը;
3. « SIMA»  մոտեցումը:
Քեն Ռոբինսոնը այն անհատն էր, ով մանուկ հասակում հիվանդացավ մի հիվանդությամբ, որի արդյունքում նա չէր կարողանում նորմալ քայլել: Նա ուներ շատ լավ ունակություններ երաժշտության ոլորտում, սակայն հիվանդությունը կոտրեց նրա բոլոր երազանքները: Սակայն նա պայքարեց և իր կյանքը նվիրեց կրթությանը:Այսօր նա ԱՄՆ-ի կրթական ոլորտում ամենաազդեցիկ մտավորականներից մեկն է: Նրա իր «The Element» գրքում փորձել է բացատրել, թե որն է մեր ներսում գտնվող այն «էլեմենտը», որը մեզ գործի է գցում:
Այդ բանալին կամ « էլեմենտը» բաղկացած է 4 բաղադրիչներից՝
1.Կարողություններ-ինչ եմ ես լավ անում և ինչն է ինձ ոգևորում,
2.Ոգևորություն- ինչ եմ ես սիրում,
3.Վերաբերմունք-ինչպես են ուրիշները վերաբերվում իմ սիրած աշխատանքին, արդյոք դրա դիմաց կվարձատրվեմ;
4.Հնարավորություն- ինչպես անել, որտեղից իմանալ և այլ հարցադրումներ:Փնտրել հնարավորություն, որտեղ մեր կարողությունները և սերը պահանջված կլինի:
Այս 4 հարցերին պատասխանելուց հետո, մենք կգտնենք բանալին, որը մեզ կստիպի գործել:
3.jpg
Իսկ ինչպես կարող ենք գտնել մեր բանալին.
1.Հասկանալ, որ մարդկային տարբեր կարողությունների ուժը պետք է զարգացվի և չբավարարվել ներկա իրավիճակով:
Ուժերն են՝
•Երևակայությունը
•Մտավոր կարողությունը
•Զգացմունքները
•Ինտուիցիան
•Հոգևոր վիճակը
•Ֆիզիկական-զգայական գիտակցությունը
Մեր ունեցած հնարավորությունները պետք է զարգացնենք, դրա համար մենք պետք է իմանանք, թե ինչ ունենք և դրանք ինչպես զարգացնենք:
2.Հասկանալ, թե ինչպես են ամբողջական շղթայով իրար հետ կապվում տարբեր կարողությունները,
3.Հասկանալ, թե ինչքան աճի և փոփոխության հնարավորություն մենք ունենք:
Սա նշանակում է չբավարարվել ներկա իրավիճակով: Եթե ունենք մի կարողություն, կունենաք նաև ուրիշները, պետք է միայն փնտրել մեր մեջ: Պետք է զարգացնենք այն կարողությոնները, ինչը որ լավ է մեզ մոտ ստացվում:
Հաջորդը Գալոփ ընկերության մոտեցումն է, որն ասում է, որ կյանքը պետք է կառուցվի ուժեղ կողմերի վրա, այլ ոչ թե թույլ: Քանի որ ուժեղ կողմերը ավելի լավ կարող ես բարելավել, իսկ թույլ կողմերը մի գուցե ընդհանրապես չկարողանաս բարելավել: Եվ հենց այդ ուժեղ կողմերն էլ մենք պետք է բացահայտենք:
Գալոփ ընկերությունը  վերջին 40-50 տարին ԱՄՆ ում ուսումնասիրություններ է կատարել ավելի քան 4 մլն մարդկանց մեջ, որը կատարվել է հետևյալ կերպ. մարդուն ուղղվում է մոտ 180 հարցադրում, որոնց նա պետք է պատասխանի 20 վայրկյանում՝ ընտրելով երկու տարբերակներից մեկը: Վերջում արդյունքները ամփոփելով, համակարգը հարցվողին տալիս է քաղվածք իր 5 ուժեղ կողմերի մասին: Տեսությունը հետևյալն է, որ կա 34-37 մարդկային հատկանիշ, որոնցից 5-7-ը դոմինանտ են: Եվ հաճախ մենք չգիտենք, թե դրանք որոնք են:
33.jpg
Գոյություն ունի 4 առանցք՝
Հարաբերվել
Ազդել
Ձգտել
Մտածել
Եվ թեստի միջոցով այս առանցքներից ընտրվում են այն հատկանիշները՝ ուժեղ կողմերը, որոնք բնորոշ են մարդուն:
Երբ խոսքը գնում է ուժեղ կողմերի մասին, դրանց մեջ հասկացվում են 3 տարրեր:
Դրանք են՝
Հմտություն- այն է, ինչը մեզ մոտ լավ է ստացվում տեխնիկական առումով,
Գիտելիք- որ ոլորտում  մենք գիտելիք ունենք, այսինքն տեղեկացված ենք, ուսումնասիրել ենք, բանիմաց ենք,
Տաղանդ-  այն է, ինչը մեզ մոտ լավ է ստացվում առանց որևէ ջանք գործադրելու:
Եթե մենք այս 3 կողմերը մարզենք, դրանք կդառնան ուժեղ կողմեր:
Հաջորդ՝« SIMA» մոտեցման էությունը կայանում է նրանում, որ պետք է նկարագրեք 8 նվաճումներ կամ գործողություններ, որոնք ըստ ձեզ՝
1.Լավ եք կատարել
2.Հաճույք եք ստացել դրանք անելիս կամ
3.Ստացել եք խորը բավարավածություն կամ ձեռքբերման զգացում:
Այդ 8 նվաճումներից ընտրում ենք 4-ը որոնք ավելի ենք գերադասում, և դրանք ավելի լավ ենք նկարագրում, այնուհետև կիսվում ենք, վերլուծում և բացահայտում մեր թույլ և ուժեղ կողմերը այս կամ այն իրավիճակում:
Ներկայացնենք նաև «Բախտավոր մարդկանց»  4 սկզբունքները՝ ըստ Դր.Ռ.Վայզի.
1.Նրանք կարող են տրված հնարավորությունները առավելագույնս օգտագործել
2.Նրանք տեղ են տալիս իրենց ինտուիցիային և զարգացնում են լսելու արվեստը
3.Նրանք նախաձեռնում են հավատալով դրական արդյունքներին
4.Իրենց վերաբերմունքով նրանք վատ բախտը փոխում են դրականի:
Կյանքի կոչման մեջ մտնելու համար մենք պետք է՝
•Իրավիճակներին նայենք տարբեր ձևերով
•Չնդունենք մեր անօգնականությունը ներկայի պայմանների ճնշման տակ
•Դրսևորենք համառություն և հարատևություն մեր կոչման մեջ
•Ուսումնասիրենք ինքնադրսևորման այլ ոլորտներ:

Ապրել քո կոչմանը համաձայն, թանկ հաճույք է և իր գինն է պահանջում: Հիսուսին հետևելու համար պետք է հաշվես դրա համար վճարվող գինը, նոր քո խաչը վերցնես և նրա հետևից գնաս: Շատ մարդիկ իրենց դա չեն կարող թույլ տալ, նրանց համար ավելի լավ է ապրելու հեշտ տարբերակ գտնելը:
Մենք պետք է բացահայտենք մեր ուժեղ կողմերը, այդ ժամանակ մենք կունենանք իրական ուրախություն, կսկսենք արժեք ներկայացնել մեզանից, և  մեր ծառայությունները նույնպես արժեք կունենան:» 
Կարծիքներ՝
Շատ տպավորիչ ծառայություն էր: Հասկացա, որ այն ինչը սիրով ենք անում և լավ է ստացվում հենց դա է մեր կոչումը: Կփորձեմ սա միշտ հիշել, բայց միևնույն ժամանակ իմ մեջ բացահայտել նոր կարողություններ: 
Սոնա Օհանյան
Մենք պետք է հասկանանք, որ իրական երջանկությունը և խաղաղությունը քո կոչման մեջ լինելն է: Իրոք չեմ կարծում, որ կգտնվի մեկը, ում հաճելի կլինի ապրել իր էությանը հակառակ: Դրա համար ուղղակի պետք է ջանք թափել և երբեք չհանձնվել՝ հավատալով դրական արդյունքներին:
Անի Հարությունյան
Սեփական լրատվություն
Հավելենք նաև, որ «NG|YOUTH» երիտասարդական ծառայության հաջորդ հանդիպումը տեղի կունենա հաջորդ երկուշաբթի օրը, ժամը 18։30։ 
«NG | YOUTH»



Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ