Մարդու ծագումը

Մարդու ծագումը

Աստվածաշունչն այնքան տեղեկություններ է պարունակում մարդու ծագման և աշխարհի արարման մասին, որքան Աստված է ցանկացել մեզ բացահայտել Իր Խոսքում։

Ակնհայտ է, որ Տերը ցանկանում է, որպեսզի մարդը նախ և առաջ, հոգևոր հասկացողություն ունենա սեփական ծագման մասին։ Մեր ժամանակներում գոյություն ունեն շատ տեսություններ, որոնք փորձում են ապացուցել, որ մարդը ոչ ավելին է, քան էվոլյուցիայի արդյունք` այսինքն առաջացել է կենդանական նախնիների էվոլյուցիոն զարգացումից կամ հասել է այժմյան վիճակի ինչ-որ նախնադարյան վիճակից։

Այս բոլոր տեսություններն այն մասին, որ մարդը, ով համարվում է կյանքի բարձրագույն տեսակը և ունի հոգի և շունչ, առաջացել է Սուրբ Գրությամբ չհաստատված կյանքի ցածրագույն տեսակից։ Ծննդոց գրքի համաձայն` մարդը ստեղծվել է բոլոր արարծներից վերջինը և Աստված նրան այլ կերպ է ստեղծել, քան մնացած կենդանի արարածներին։ Մարդու արարման գործում շատ հստակ զգացվում է Բարձրյալի ձեռագիրը։

Ամբողջ տիեզերքը ստեղծվել է Արարչի Խոսքով, Ով ասել է.»Թող լինի…», բայց մարդուն Աստված ստեղծել է հողի փոշուց` Իր սեփական ձեռքով (Ծննդ.2։7)։

Մարդը իր տեսակի մեջ միակ արարածն է, եզակի և անհատական բոլոր հարաբերություններում` ինչպես ֆիզիկական (մատնահետքերը, աչքերի, մազերի գույնը և այլն), այնպես էլ հոգևոր տեսակետից (պարգևներ և տաղանդներ)։ Կենդանիներն ապրում են, որպեսզի գոյատևեն այս աշխարհում և սերունդ տան, իսկ մարդն ապրում է, որպեսզի երկրպագի Աստծուն։

Միջազգային աստվածաշնչյան համալսարան



Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ