Նա մեր կողքին է

Նա մեր կողքին է
«Ուր որ երկու կամ երեք հոգի իմ անունովը ժողովված լինեն՝ ես այնտեղ նրանց մեջ եմ» (Մաթևոս 18:20)։
Այս համարը մի առանձնահատուկ նշանակություն ունի, որ նշում է, որ անգամ երկու-երեք հոգի միաբան սրտերով հավաքված լինեն Տիրոջը մեծարելու, փառավորելու, պաշտելու, աղոթքի, խնդրվածքի համար Տերը այնտեղ ներկա է:
Երբ դու աղոթում ես մի փորձիր հեռվում փնտրել Աստծուն, պարզապես խոսիր Նրա հետ, քանի որ Նա այնքան մոտ է քեզ, Նա քո կողքին է, քո մեջ է և պատրաստ է օգնելու քեզ: Դու պետք է պարզապես հավատքի ձեռք մեկնես, հավատքի ձայն բարձրացնես, հավատքի հայացք ուղղես Նրան և Նա պատրաստ է օգնելու քեզ:
Նրա անունն է միայն արժանի պատիվ, փառք ու օրհնություն առնելու, նրան են ուղղված մեր բոլոր աղոթքները, մեր հույսը, հավատը և սերը, Նա է միայն արժան մեծարանքի:
Էդուարդ Հարությունյան
Աղբյուր՝ protestant.am

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ