Ներելու կարևորությունը

Ներելու կարևորությունը
«Եվ թող մեզ մեր պարտքերը, ինչպես մենք էլ թողում ենք մեր պարտականներին։
Եվ մի տանիր մեզ փորձության մեջ. այլ ազատիր մեզ չարից. որովհետև քոնն է թագավորությունը և զորությունը և փառքը հավիտյանս. ամեն։
Որովհետև եթե դուք մարդկանց իրանց հանցանքները թողեք, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կթողի։ Իսկ եթե դուք մարդկանց չեք թողի նրանց հանցանքները, ձեր Հայրն էլ չի թողի ձեր հանցանքները» (Մաթևոս 6:12-15)։
Հետաքրքիր է, որ այս աղոթքը վերջացնելուց հետո Հիսուսը նորից խոսեց ներման թեմայից: Այս խոսքերում Աստված կարևորում է ներելը և աղոթքից հետո շարունակում է ասել աղոթքի բուն էությունը: Կարևոր է, որ երբ աղոթքի ենք կանգնում կարողանանք ներել, ունենանք այն հաշտ սիրտը, որ պատրատ է թողնել ու ներել:
Մեզ համար շատ կարևոր է ներելը, դա ոչ միայն դիմացինի համար է, այլ հենց մեզ համար, քանի որ երբ ներում ենք օրհնություն է գալիս, Աստծո շնորհքն է գալիս մեր կյանքերում:
Չներելով մենք փակում ենք երկնքիր դռները: Ներելը մեր քրիստոնեական կյանքի «ստուգիչն» է, մեր «կողմնացույցը» և մեր ապաշխարության «ջերմաչափը»:
Ներելը ցույց է տալիս, թե որքանով ենք քրիստոնյա և որքանով ենք ապաշխարել: Մենք պետք է ներենք դիմացինին ոչ թե այն չափով, որ մենք ենք ուզում, այլ ներենք Քրիստոսի նման:
Աղոթքի մեջ ասվում է, որ եթե մենք անենք, նա էլ մեզ կանի: Աստված ներել է մեզ և նա ուզում է, որ մենք էլ ներենք Քրիստոսի նման:
Մովսես Առաքելյան
VernatunChurch.am

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ