«Նոր սերնդի» առաջնորդը շնորհավորել է քրիստոնյաների Սուրբ Ծնունդը

«Նոր սերնդի» առաջնորդը շնորհավորել է քրիստոնյաների Սուրբ Ծնունդը
Միջազգային քրիստոնեական «Նոր սերունդ» շարժման առաջնորդ Ալեքսեյ Լեդյաևը շնորհավորել է քրիստոնյաների Սուրբ Ծնունդը:
«Սրտանց շնորհավորում եմ ձեզ Քրիստոսի Սուրբ Ծննդյան կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ Աստծո առատ օրհնություններ, քաջառողջություն և հիանալի տրամադրություն: 
Անկախ այն բանից, թե որ հազարամյակն է, անկախ այն բանից, թե ինչպիսի նշանների օրոք ենք ապրում, ինչպիսին է տարադրամի փոխարժեքը կամ ինչ եղանակ է դրսում՝ մենք ուղղակի իրավունք չունենք մոռանալ այս մեծ տոնի գլխավոր իմաստը»,- գրել է Լեդյաեվն իր բլոգում:
«Սուրբ Ծնունդը Տիրոջ սիրո և նախանձավորության հռչակումն է: Սիրո մասին ասված է Հովհաննեսի 3:16-ում: Նախանձավորության մասին՝ Եսայի 9:6-7-ում: Իսկ միասին՝ սա Սուրբ Ծնունդի վեհաշուք պատկերն է: 
Օծյալի աշխարհ գալու հանճարեղ մտահղացումը, աշխարհ, որ զավթել էր սատանան, և Օծյալը եկավ, որպեսզի վերադարձնի Արարչին այն, ինչը երբևէ կորել էր: Ինչի մասին այդպես խոսուն արտահայտվել է Պողոս առաքյալը՝ «Ինչպէս Ադամով ամենը մեռնում են, այնպէս էլ Քրիստոսով ամենը կենդանանում են» (1 Կոր.15:22)»,- նշել է «Նոր սերնդի» առաջնորդը:

Աղբյուրը` protestant.am

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ