Օրեն Լև Արին կծառայի «Նոր սերունդ» եկեղեցում

Օրեն Լև Արին կծառայի «Նոր սերունդ» եկեղեցում
Երուսաղեմցի հովիվ, քարոզիչ Օրեն Լև Արին այս տարի ևս իր ծառայողական շրջայցի ընթացքում կժամանի Հայաստան։ 
«Աստծո փառքը» խորագիրը կրող շրջագայությունը մեկնարկելու է ապրիլի 5-ին Վրաստանում: Ապրիլի 9-ից այն  կշարունակվի Հայաստանում և երրորդ օրը երեկոյան՝ 18:30-ին հովիվ Օրենը կծառայի «Նոր սերունդ» եկեղեցում:
Աստված մի մեծ բան է պատրաստել այս ժամանակի համար, քանի որ յուրահատուկ խոսք է տվել հովիվ Օրենին, որը պետք է արձակել այս տարածաշրջանի երկրների վրա․ Հրավիրե՛ք ձեր ընկերներին, մտերիմներին ու բարեկամներին, եկե՛ք Տիրոջը փառաբանելու և Նրանից Խոսք ստանալու համար:
Ստորև կարող եք տեսնել Հայաստանում կայանալիք բոլոր ծառայությունների ժամանակացույցը:
Ապրիլի 9, 17:30- ք. Վանաձոր, «Գողգոթա» եկեղեցի, հովիվ՝  Ռաֆայել  Գրիգորյան
Ապրիլի 10, 18:00- ք. Արտաշատ, «Կենդանի հավատք» եկեղեցի,  հովիվ՝  Խաչիկ Սաֆարյան
Ապրիլի 11, 18:30- ք. Երևան, «Նոր սերունդ» եկեղեցի, հովիվ՝  Տիգրան Թադևոսյան 


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ