«Նոր սերունդը» ճանապարհեց Քոլեթ Բոդուանին

«Նոր սերունդը» ճանապարհեց Քոլեթ Բոդուանին

Մոտ երկու շաբաթ առաջ «Նոր սերունդ» եկեղեցին հյուրընկալեց եկեղեցու վաղեմի բարեկամ, ''International Restoration Ministries'' միջազգային ծառայության առաջնորդ Քոլեթ Բոդուանին՝ ԱՄՆ-ից:

Այդ օրերի ընթացքում Քոլեթն ունեցավ բազմաթիվ ծառայություններ, երկու անգամ կիրակի օրերին հանդես եկավ կիրակնօրյա քարոզով, անց կացրեց հրաշալի քույրական ծառայություն, ծառայեց հիվանդներին, ընկճվածներին, մարդկանց, ովքեր անցնում էին զանազան փորձություններով:

Եկեղեցին իր երախտագիտությունը հայտնեց նրա մեկնման կապակցությամբ կազմակերպված պիկնիկով: Եղբայրներից մեկի ամառանոցում, ավանդական խորովածի սեղանի շուրջը, աղոթքներով, զրույցներով, կատակներով եկեղեցու ծառայողական կազմը անմիջական ու անբռնազբոս մթնոլորտում իր ջերմ վերաբերմունքը ցույց տվեց սիրելի ծառայողին:

«Ամեն օր միաբանութեամբ… հաց էին կտրում տներումը, եւ ուրախութիւնով եւ սրտի միամտութիւնով կերակուր էին ուտում»:  Գործք 2:46:

Սեփական լրատվություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ