Ո՞րն է Սուրբ Հոգու գալու իրական նպատակը

Ո՞րն է Սուրբ Հոգու գալու իրական նպատակը
Մարդիկ հաճախ կարծում են, թե Սուրբ Հոգին աշխարհ եկավ, որպեսզի իրենք խոսեն ու աղոթեն լեզուներով: Սակայն դա Սուրբ Հոգու նպատակը չէր: Դա ընդամենը նշան էր, որ Սուրբ Հոգով մկրտվել են: Իսկ Նրա գալու նպատակը բացահայտվում է Հովհ. 14:26 խոսքից. «Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որ Հայրը կ’ուղարկէ իմ անունովը, նա ամեն բան կ’սովորեցնէ ձեզ»:
Սուրբ Հոգու նպատակն է սովորեցնել կյանքի ու հավատի գաղտնիքները: Իր երկրային կյանքի ընթացքում Հիսուսին հպվելը դժվար էր. արնահոսող կինը մեծ դժվարությամբ կարողացավ դիպչել նրա հանդերձի ծայրին, իսկ անդամալույծին նրա մոտ բերելու համար մարդիկ քանդեցին առաստաղը: Այս պատճառով էր Հիսուսն ասում, որ լավ է, որ Ինքը գնա և Սուրբ Հոգուն ուղարկի: Սուրբ Հոգուն, որ Հիսուսի հետ մեկ է, հպվելն ավելի հեշտ է՝ Նա Ինքն է այցելում նրանց, ովքեր հավատում են և հրավիրում են Իրեն:
«Եւ այն օծութիւնը, որ դուք նորանից ընդունեցիք բնակվում է ձեզանում. Եւ դուք պէտք չ’ունիք որ մէկը սովորեցնէ ձեզ. այլ ինչպէս այն օծութիւնը սովորեցնում է ձեզ ամեն բանի համար, ճշմարիտ էլ է եւ սուտ չէ. Եւ ինչպէս նա սովորեցրեց ձեզ, կացէք նորանում»։ 1 Հովհ. 2:27:
Այսինքն՝ Սուրբ Հոգին օծություն է բերում, և այդ օծությունը մեզ սովորեցնում է, իմաստություն է տալիս: Ահա՛ Սուրբ Հոգու գալու իրական նպատակը:
Աշխարհը փոխվեց ոչ թե իսլամից, ուղղափառությունից, առաքելականությունից, բողոքականությունից կամ մի այլ բանից: Աշխարհը փոխվեց Սուրբ Հոգուց, Նրա սովորեցրած իմաստությունից:
Ուրեմն դու էլ, ընդունիր Սուրբ հոգուն: 
Վե՛ր կաց ու փնտրի՛ր Նրա իմաստությունը:
Հովիվ Տիգրան Թադևոսյան

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ