Ու ոչ ոք չի ասում՝ «Վերադարձրո՛ւ»

Ու ոչ ոք չի ասում՝ «Վերադարձրո՛ւ»
Աշխարհում մեղքի նկատմամբ հանդուրժողականության, մեղքի բացահայտ քարոզչության պատճառով «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանն իր կիրակնօրյա պատգամին հաղորդել էր սատանայի ու մեղքի դեմ պատերազմող շունչ:
Screenshot%20(15)May11.png
«Գողը չէ գալիս, բայց միայն որ գողանայ եւ սպանէ եւ կորցնէ. Ես եկայ որ կեանք ունենան, եւ էլ աւելի ունենան»։ Հովհ.10:10:
Գողը գողանում է այն, ինչը ճիշտ չի դրված իր տեղում: Եթե քո կյանքում ամեն բան իր տեղում լիներ, սատանան չէր կարողանա ոչինչ գողանալ: Հիսուսը եկավ, որ օգնի ամեն բան ճիշտ դնել իրենց տեղերում:
Screenshot%20(1)May11.png
Ամենքի կյանքում էլ սատանան ինչ-որ մի բան գողացել է: Բայց Հիսուսը եկել է, որ վերադարձնի այն, ինչը գողացվել է:
«Բայց սա հափշտակված և կողոպտված մի ժողովուրդ է, նրանք բոլորը որոգայթն են ընկել փոսերի մեջ և պահված են կալանատներում. հափշտակվեցին և ազատող չկա, կողոպտվեցին, ու ոչ ոք չի ասում «Վերադարձրո՛ւ»։ Ես. 42:22:
Ուրեմն խնդիրն այն չէ, որ գողացված է, խնդիրն այն է, որ ոչ ոք չի ասում «Վերադարձրո՛ւ»:
Կարող է թվալ, որ հնարավոր չէ վերդարձնել այն, ինչն արդեն անցել է, ինչը գողացել է քեզնից հզորը: «Բայց Տերն այսպես է ասում. «Այո, հզոր մարդուց գերիները պիտի վերցվեն և ահարկու մարդուց ավարը պիտի փրկվի. Եվ քեզ հետ վիճողների հետ Ես պիտի վիճեմ, և քո որդիներին ես պիտի ազատեմ»: Ես. 49:25:
1 Թագավորաց 30 գլխում նկարագրված իրադարձություններից հիանալի դասեր ենք քաղում գողացածը վերադարձնելու համար.
Պաշտպանի՛ր ունեցվածքդ: Սատանան տանում է այն, ինչն անպաշտպան է:
Լացով ու ողբով արդյունքի չես հասնի: Երբ դու ողբում ես, սատանան պարում է, երբ դու պարում ես, սատանան ողբում է: Մի՛ թույլ տուր, որ տխրությունդ վերաճի դեպրեսիայի: Դեպրեսիայի մեջ գտնվող մարդը սխալ որոշումներ է կայացնում: Փոխի՛ր քո հանդերձը. հանի՛ր տխրությունն ու հագի՛ր ուրախությունը:Դիմի՛ր Աստծուն, Նա անպատճառ կպատասխանի:
Եվ դու կասես «Վերադարձրո՛ւ» և կվերադարձնես այն, ինչը թվում էր, թե անվերադարձ գողացված է:

Սեփական լրատվություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ