Պաշտոնական եռօրյա այցով Հայաստան էր ժամանել աստվածաբանության դոկտոր Կուամբա Ժան Պոլ Լուֆուտան:

Պաշտոնական եռօրյա այցով Հայաստան էր ժամանել աստվածաբանության դոկտոր Կուամբա Ժան Պոլ Լուֆուտան:
Պաշտոնական եռօրյա այցով Հայաստան էր ժամանել հետխորհրդային երկրներում գործող Միջազգային աստվածաբանական համալսարանի մասնաճյուղերի տնօրեն, աստվածաբանության դոկտոր Կուամբա Ժան Պոլ Լուֆուտան:
2009 թվականից «Նոր սերունդ» եկեղեցում գործում է Միջազգային աստվածաբանական համալսարանը, որտեղ սովորում են շուրջ 100 ուսանողներ: Այն բացառիկ հնարավորություն է տալիս ուսանողներին 6- ամյա կրթությունից հետո ստանալ մագիստրոսի գիտական աստիճան:
 Միջազգային աստվածաբանական համալսարանը ԱՄՆ-ի Իլլինոյիս նահանգի Նորիս-Սիթի քաղաքում գործող Ամերիկյան Միսիոներական Թիմի մասնաճյուղն է: Ներկայումս Միջազգային աստվածաբանական համալսարանն ունի ավելի քան 100 մասնաճյուղեր աշխարհի 19 երկրներում:
Համալսարանի ուսուցողական նյութը չի պատկերում որևէ կոնկրետ եկեղեցական, կրոնադավան, ազգային, սոցիալական կամ անհատական մտածելակեպի առանձնահատկությունները, ինչը ուսանելու հնարավորություն է տալիս տարբեր եկեղեցիների և հարանվանության հավատացյալներին:
Համալսարանի տեսիլքն է տարածել ուսուցողական նյութերը և դրանցով զինել Քրիստոսի մարմինը՝ Աստծո Խոսքի առավել արդյունավետ ուսումնասիրության համար: Նպատակը հոգով ուժեղ քրիստոնյաներ բարձրացնելն է, ովքեր այս երկրի վրա կտարածեն Աստծո Արքայությունը:
16.08007.JPG
Օգոստոսի 14-ին Միջազգային աստվածաբանության համալսարանի մագիստրատուրայի ավարտական կուրսի ուսանողները փոքր-ինչ հուզմունքով և պատասխանատվության զգացումով պաշտպանեցին իրենց դիպլոմային աշխատանքները և ստացան մագիստրոսի գիտական աստիճանի կոչում: 
16.0802.JPG
Ժան Պոլ Լուֆուտան շաբաթ օրը նաև ներկա էր գտնվել Միջազգային աստվածաբանական համալսարանի բաց դաս- սեմինարին, որը նախատեսված էր համալսարանի բոլոր ուսանողների համար, ինչպես նաև նրանց, ովքեր ցանկություն ունեին աստվածաբանական կրթություն ստանալ համալսարանում: Ներկաները հնարավորություն ունեցան խորապես ծանոթանալու համալսարանի գործունեությանը և ծրագրերին:
 Ժան Պոլ Լուֆուտան պատմեց համալսարանի ստեղծման, նպատակի, տեսիլքների, սովորելու և կրթվելու կարևորության, ինչպես նաև ուսանողների առավելությունների մասին: 
«Աստվածաբանությունը սովորեցնում է մեզ իմաստություն, որը գալիս է Աստծուց: Աստծո խոսքը կենդանի է և պռակտիկ, որի միջոցով հնարավոր է ստանալ յուրաքանչյուր իրավիճակի համար լուծում կամ հարցի պատասսխան»,- իր խոսքում նշեց հովիվ Լուֆուտան:
16.0805.JPG
Կիրակի օրը՝ օգոստոսի 16-ին կիրակնօրյա ծառայության ժամանակ տեղի ունեցավ մագիստրոսի դիպլոմների հանձնման արարողությունը աստվածաբանության դոկտոր Ժան Պոլ Լուֆուտայի գլխավորությամբ:

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ