Պրիսկիղայի և Ակյուղասի 7 դասերը ամուսնական կյանքից

Պրիսկիղայի և Ակյուղասի 7 դասերը ամուսնական կյանքից
Ամուսնական կյանքում հաճախ կարիք է լինում գտնել ընդօրինակման արժանի ամուսնական զույգ:
Ակյուղասն ու Պրիսկիղան այդպիսի ամուսիններ էին: Նրանց մասին գրված է Նոր Կտակարանում և նրանք կարող են դառնալ ընդօրինակման հիանալի օրինակ քրիստոնյա ընտանիքների համար: Ահա յոթ դաս, որ տալիս է այդ զույգը քրիստոնյա ընտանիքներին:
1. Պրիսկիղան և Ակյուղասը միասին էին հաղթահարում դժվարությունները
Աստվածաշնչում այս հիանալի զույգի մասին առաջին իսկ հիշատակումից իմանում ենք հետևյալը.
Սրանից հետո Պողոսն Աթենքից բաժանվեց եկավ Կորնթոս։ Եւ մի Հրեա գտավ՝ անունը Ակյուղաս, ազգով Պոնտացի, եւ նրա Պրիսկիղա կինն էլ, Իտալիայից նոր եկած, Կղոդիոսի հրամանի համեմատ՝ որ բոլոր Հրէաները Հռոմից հեռանան. Եւ նրանց մոտ գնաց։ Եւ որովհետեւ արհեստակից էր, մնաց նորանց մօտ եւ բան էր անում. Որովհետեւ արհեստով վրանակար էին։ Գործք18:1-3:
Հեշտ բան չէ բնակավավայր փոխելը, հատկապես երբ ստիպված ես դա անում: Նյութական կարիքներն այսօր ստիպում են ամուսիններից մեկին գնալ աշխարհի մի ծայրը, մյուսին՝ մյուս ծայրը: Ցավոք սա սովորույթ է դարձել ոմանց համար և մարդիկ գնում են աշխատելու հեռավոր երկրներում՝ միայն նյութական շահից ելնելով: Նույնիսկ ոչ աղքատ ընտանիքները հանուն նյութականի համաձայնվում են ապրել միմյանցից հեռու: Ամենից տխուրն այն է, որ որոշ քրիստոնյաներ զոհում են իրենց ամուսնությունն ու ընտանիքը հանուն նյութականի:
2. Ակյուղասն ու Պրիսկիղան միասին էին աշխատում: 
Աստվածաշունչն ասում է, որ նրանք նույն արհեստն ունեին՝ վրաններ էին կարում: Այս արհեստն ուներ նաև Պողոսը: Հռոմեացիների ուղերձի վերջում Պողոս առաքյանլը նրանց մասին գրում է.
Բարև տվեք Պրիսկիղային եւ Ակյուղասին՝ իմ գործընկերներին Քրիստոս Յիսուսում: Հռոմ. 16:3:
Ե՛վ դժվարությունները հաղթահարելիս, և՛ Աստծուն ծառայելիս այս օրինակելի զույգը կարողանում էր համատեղ աշխատել:
3. Պրիսկիղայի և Ակյուղասի տան դուռը միշտ բաց էր 
Երբ մարդու սիրտը մեծ է, նրա տանն էլ միշտ ուրիշների համար տեղ կգտնվի: Եթե ամուսիններից մեկը հյուընկալ չէ, մյուսը նույնպես չի կարողանա հյուր ընդունել: Ակյուղասն ու Պրիսկիղան շատ հյուրասեր էին: Երբ նրանք Եփեսոսում էին, կատարվեց հետևյալը.
Եւ մի Հրեա՝ անունը Ապողոս, ազգով Աղեքսանդրացի, ճարտարախոս մարդ, որ զորաւոր էր Գրքերով, եկավ հասավ Եփեսոս։ Սա Տիրոջ ճանապարհին տեղեկացած էր, եւ հոգով վառված՝ Տիրոջ համար խոսում էր՝ եւ ստույգ սովորեցնում. Բայց միայն Հովհաննէսի մկրտությունը գիտեր։ Սա սկսեց ժողովարանում համարձակ խոսել. Եւ երբ Ակյուղասն եւ Պրիսկիղան նրանից լսեցին, նորան իրենց մոտ առան, եւ էլ ավելի ստույգ Աստուծո ճանապարհը բացատրեցին նորան։ Գործք 18:24-26 
Նրանց դուռը բաց էր Ապողոսի համար, իսկ Կորնթացիների առաջին թղթում Պողոսը գրում է.
Բարեւ են տալիս ձեզ Ասիացիների եկեղեցիները. Շատ բարեւ են տալիս ձեզ Տէրով՝ Ակյուղասը եւ Պրիսկիղան՝ այն եկեղեցու հետ, որ նորանց տանն է։ 1 Կոր. 16:19:
Թեև նրանք ստիպված էին ապրել մեկ Հռոմում, մեկ Կորնթոսում, մեկ Եփեսոսում, բայց բոլոր տեղերում նրանց դուռը բաց էր մարդկանց և Տիրոջ ծառայության համար:
4. Ակյուղասն ու Պրիսկիղան միսիոներներ էին
Եթե նրանք Հռոմից ստիպված հեռացան, քանի որ Կղոդիոսն էր հրամայել բոլոր հրեաներին հեռանալ Հռոմից, ապա Կորնթոսից Եփեսոս նրանք տեղափոխվեցին կամավոր՝ Պողոսին ուղեկցելու նպատակով և մնացին այնտեղ, որպեսզի սովորեցնեն Տիրոջ ճամփաները և եկեղեցի հիմնեն: 
Պողոսը տակավին շատ օրեր մնալուց հետո, եղբայրներից հրաժարվելով, նավով գնում էր դէպի Սիրիա. Եւ Պրիսկիղան եւ Ակյուղասը նրա հետ, Կենքրայումը գլուխը խուզեց. Որ ուխտ ունէր։ Եւ երբ հասավ Եփեսոս, նրանց այնտեղ թողեց, եւ ինքը ժողովարանը մտնելով Հրեաների հետ խոսում էր։ Գործք 18:18-19:
Երբ Պողոսը գրում էր իր առաջին ուղերձը կորնթացիներին, Ակյուղասի և Պրիսկիղայի տանը արդեն եկեղեցի էր հավաքվում: Շատ տխուր է, երբ որոշ քրիստոնյաներ ցանկանում են ծառայել Աստծուն, բայց ամուսանանլուց հետո խիստ կապվում են հարմարավետությանը և որևէ տեղ չեն մեկնում:
5. Ակյուղասն ու Պրիսկիղան մարդկանց սովորեցնում էին Ավետարանը
Երբ նրանք Եփեսոսում լսեցին Ապողոսին, սկսեցին նրան իրենց տանը բացատրել Տիրոջ ճամփաները: Ոչ թե ավանդույթները, սովորությունները, ոչ ուրիշների կարծիքը, ոչ այս կամ այն եկեղեցու դրույթները, այլ Տիրոջ ճամփաները:
6. Պրիսկիղան և Ակյուղասը իրենց կյանքը զոհում էին հանուն ուրիշների 
Ահա թե ինչ է գրում Պողոսը Հռոմեացիների ուղերձում.
Բարև տվեք Պրիսկիղային եւ Ակյուղասին՝ իմ գործընկերներին Քրիստոս Յիսուսում. Որ իմ անձի տեղ իրենց վիզն առաջարկեցին, որոնցից ոչ միայն ես եմ շնորհակալ՝ այլ եւ հեթանոսների բոլոր եկեղեցիները: Հռոմ. 16:3-4:
Կարդալ ավելին` Protestant.am

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ