Քաղցկեղն այլևս անբուժելի չէ

Քաղցկեղն այլևս անբուժելի չէ

Գիտնականները ստեղծել են մի վիրուս, որն ընկնելով մարդու օրգանիզմ քայքայում է քաղցկեղի բջիջները: Մասնագետները գտնում են, որ այս մեթոդը բեկումնային կարող է հանդիսանալ քաղցկեղի դեմ պայքարում:
Մեթոդը, որը փորձարկվել է քաղցկեղի տարբեր տեսակներով տառապող 23 հիվանդների վրա, ցույց է տվել, որ վիրուսը քայքայում է միայն ուռուցքը`չվնասելով առողջ հյուսվածքները:
Այս միտքը նոր չէ, սակայն մինչև այսօր համարվում էր, որ վիրուսը պետք է արմատավորվեր անմիջապես ուռուցքի մեջ, որպեսզի իմունային համակարգը չկարողանար ոչնչացնել այն ժամանակից շուտ:
Վիրուսը, որի անունն է JX-594 ներարկել են հիվանդներին: Ինչպես ասել է փորձը գլախավորող պրոֆեսոր Ջոն Բելլը, վիրուսի ներարկումը պարտադիր է, քանի որ այդ եղանակով այն ազդում է ոչ թե կոնկրետ հատվածների այլ ամբողջ մարմնի վրա:

Աղբյուր՝ kovkas.com


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ