Ռիգայի «Նոր սերունդ» եկեղեցիների համատեղ ծառայությունը

Ռիգայի «Նոր սերունդ» եկեղեցիների համատեղ ծառայությունը
Անցյալ կիրակի օրը՝ սեպտեմբերի 29-ին, կրկին միաբանության տոն էր, քանի որ «Նոր սերունդ» շարժման Ռիգայի բոլոր եկեղեցիները հավաքվել էին մեկտեղ:
Սա այս տարվա արդեն չորրորդ այսպիսի ծառայությունն էր: Ամսվա հինգերորդ կիրակի օրերը բոլորը հավաքվում են ընդհանուր ծառայության: Հինգերորդ համատեղ ծառայությունը կլինի Նոր տարվա նախօրյակին:
Ինչպես նշեց ավագ հովիվ Ալեքսեյ Լեդյաևը, «Այսպիսի օրերին Աստված առանձնահատուկ կերպով է այցելում մեզ»: Հանդիսավոր ու փառավոր էր ամեն բան. փառաբանությունը, մարգարեական երկրպագությունը, օրհնությունները, քարոզը և, իհարկե, Սուրբ Հաղորդությունը Ռիգայի ամբողջ «Նոր սերունդ» եկեղեցու մասնակցությամբ:
Հովվի քարոզի թեման էր «Սրբազան վայրերը»: Քարոզի հիմնական մտքերը հետևյալն էին. հավատացյալը պետք է իմանա իր տեղը կյանքում, իր կոչումն ու իր եկեղեցին: Երկրորդ՝ այն վայրերը, որոնցով առաջնորդում է մեզ Աստված, սկզբում հիանալի չեն թվում, այլ միայն հետագայում: Երրորդ՝ Սրբազան վայրերում Աստված ճանաչում է հավատացյալի հեղինակությունը և այն ճանաչում են նաև մարդիկ:
«Շատերի համար եկել է պարգևատրվելու ժամանակը»,- մարգարեացավ հովիվը, որից հետո աղոթեց ժողովրդի հետ: Բոլորը մասնակցեցին Տիրոջ Ընթրիքին: «Այս սրբազան վայրը՝ եկեղեցին, ավելի ու ավելի հարազատ է դառնում բոլորիս համար», - ամփոփեց հովիվը: Կամավոր զոհաբերություններով ու կարիքավորների համար աղոթքով ավարտվեց համատեղ ծառայությունը: Բայց մարդիկ չէին գնում, այլ սուրճի, թեյի ու քաղցրավենիքների սեղանի շուրջը օգտագործում էին միմյանց հետ հաղորդակցվելու հնարավորությունը:
Աղբյուր՝ www.ng.lv   

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ