Շան կծածը

Շան կծածը
Տարիներ առաջ Շոտլանդիայում Քլարք ընտանիքը մի երազանք ուներ՝ փող կուտակել և ընտանիքով տեղափոխվել ԱՄՆ։ Դա տևեց մի քանի տարի, բայց նրանց վերջապես հաջողվեց հավաքել անհրաժեշտ գումարը և պատրաստել փաստաթղթերը։ Նրանք մեծ անհամբերությամբ սպասում էին նավով մեկնմանը։ Սակայն մեկնումից մեկ շաբաթ առաջ շունը կծեց ընտանիքի փոքր տղային, բժիշկը ամեն անհրաժեշտը արեց, սակայն արգելեց երկու շաբաթ դուրս գալ տնից, որպեսզի վարակ չտարածվի։ Բոլոր ծրագրերը հօդս ցնդեցին, և հայրը արցունքն աչքերին վերջին անգամ նայեց հեռացող նավի հետևից, անիծեց որդուն և Աստծուն՝ ծրագրերը խափանելու համար։ 

Մի քանի օր անց վատ լուրը տարածվեց ամբողջ Շոտլանդիայով՝ զորավոր Տիտանիկը խորտակվել էր՝ խորտակելով հարյուրավոր մարդկանց կյանքեր։ Իսկ Քլարք ընտանիքը մնացել էր կենդանի, քանի որ շան կծելու պատճառով նրանք չէին հայտնվել նավի վրա։ Տան հայրը գրկում է որդուն և շնորհակալություն հայտնում Աստծուն՝ իրենց կյանքը փրկելու և չարիքը օրհնության փոխելու համար։

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ