ՏԻՐՈՋԸ ՎՍՏԱՀԻՐ ՔՈ ԲՈԼՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՒՄ

ՏԻՐՈՋԸ ՎՍՏԱՀԻՐ ՔՈ ԲՈԼՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՒՄ
Մի մարդ ձիթենի տնկեց և սկսեց աղոթել.
- Տե՛ր, անձրև ուղարկիր իմ ծառին:
Տերը երկիր անձրև ուղարկեց: Ծառը խոնավացավ, և մարդը սկսեց աղոթել.
-՛ Տե՛ր, արև ուղարկիր, որովհետև իմ ծառին ջերմություն է անհրաժեշտ:
Եվ Տերը արև արեց ու ծառը աճեց: Մարդը շարունակեց աղոթել.
-Տե՛ր, ցուրտ ուղարկիր, որ ծառի արմատներն ու ճյուղերը ամրանան:
Տերը ցուրտ ուղարկեց և ծառը մահացավ… 
Մարդը գնաց իր ընկերոջ մոտ, որ պատմի նրան և հարցնի ծառի չորանալու պատճառը: Ընկերը պատասխանեց և ասաց.
-Տես, ես էլ ունեմ ձիթենի, սակայն իմ ծառը հրաշալի աճում է:
-Բայց ես այդքան աղոթեցի իմ ծառի համար,- չդադարեց մարդը: 
-Ես էլ եմ աղոթում, բայց այլ կերպ: Ես ասում եմ. «Տե՛ր, Դու Արարիչ ես, Դու ես արարել այս ծառը և լավ գիտես, թե ինչ է նրան անհրաժեշտ ու երբ»:Ես պարզապես Աստծուն խնդրում եմ հոգ տանել իմ ծառի մասին, և Նա դա անում է:

Նույնը վերաբերում է նաև մեզ: Մենք հաճախ խնդրում ենք այն, ինչը մեր կարծիքով լավ է և անհրաժեշտ: Բայց միայն Տերը գիտի, թե ինչն է մեզ համար իսկապես լավ և անհրաժեշտ: Վստահի՛ր Նրան ամբողջությամբ:             
Աղբյուր՝ Protestant.am

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ