Ճյուղն անզոր է առանց որթի

Ճյուղն անզոր է առանց որթի
Ես որթն եմ՝ դուք ճիւղերը. նա որ ինձանում մնում է, եւ ես նորանում, նա շատ պտուղ է բերում. որովհետեւ առանց ինձ չէք կարող ոչինչ անել։ (Հովհ. 15:5)
Երբ ճյուղը գտնվում է ճիշտ տեղում՝ որթի վրա այն շատ ավելի մեծ արժեք ունի, քան երբ այն կոտրված և առանձնացված է լինում: Հիսուսի ցանկությունն է, որ մենք լինենք ճյուղ՝ ճիշտ տեղում, որպեսզի պտուղ բերենք և մեր կյանքն ապրելով հագենանք, կատարենք այն նպատակը, ինչի համար Աստված մեզ կանչել է: Ճյուղը կարող է սառել, ցրտահարվել, բայց քանի դեռ այն գտնվում է որթի վրա, ունի հույս ու հնարավորություն՝  նորից ծաղկելու և պտուղ տալու: 
Իմ ու քո կյանքի բոլոր հաջողության գաղտնիքները Հիսուս Քրիստոսի մեջ են:  
Հիսուսը այն կյանքն է, որին մահը չի կարող հաղթել։ Ամենամեծ ու ծանր թշնամին, որ մենք կարող ենք ունենալ մահն է. Իսկ Հիսուսսը հաղթել է մահին։ Երբ մենք ունենք Հիսուսին, ունենք ճանապարհ, ճշմարտություն ու լցված ենք կյանքով։ Ցանկացած ծանր իրավիճակում, տկարության ու հիասթափության մեջ հիշեք, որ կա ելք ու միակ ճանապարհը Հիսուսն է: 
Մեր կյանքում ամենամեծ ու կարևոր բաները կապված են Հիսուսի հետ։ Ինչպես Հիսուսը Նաթանայելին ասաց, որ եթե հավատացիր, որ գտել ես կյանքը, սրանից հետո ավելի մեծ բաներ ես տեսնելու, այդպես էլ  դու ավելի մեծ բաներ ես տեսնելու, բայց քո համար դա այդքան էլ կարևոր չի լինի, որովհետև դու գտել ես, ճանաչում ես ու ունես քո կյանքում ամենակարևորին՝ Հիսուսին:
Մարդկային մարմինը տկար է: Մարմնավոր բաները առանց ջանքի գալիս են մեր կյանքի մեջ, բայց հոգևոր բաները, որպեսզի գան մեր կյանք, պետք է ջանք գործադրել։ 
Մենք ունենք երկընտրանք՝ իներցիայով հանձնվելու մարմնին, կամ գնալ հոգևոր ճանապարհով: 
Երբեմն մենք կարող ենք մեր ֆիզիկական ուժով ինչ-որ հաջողություննր ունենալ, բայց ֆիզիկական ուժը բավական չէ կյանքի բոոր իրավիճակներին հաղթելու համար: Դատավորաց գրքում ասվում է, որ երբ առյուծը դուրս եկավ Սամսոնի դեմ, Սուրբ հոգին իջավ Սամսոնի վրա ու նա ճղեց առյուծին: Սուրբ Հոգու զորությամբ մենք կարող ենք հաղթել մեր կյանքի բոլոր առյուծներին: Գուցե դա որևիցե խնդիր է, տկարություն, տխրություն, անտարբերություն կամ վատ բնավորության գիծ, բայց Տիրոջ զորությամբ մենք կարող ենք հաղթել այն առյուծին, որը կանգնած է մեր ու մեր օրհնության միջև: 
Սեփական լրատվություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ