Վարորդը ծախսել է 600 հազար դոլար Աստծուն գովազդելու համար

Վարորդը ծախսել է 600 հազար դոլար Աստծուն գովազդելու համար
Բեռնատարի 72-ամյա վարորդ Հարոլդ Սկոտը իր ամբողջ խնայողությունները ծախսել է մի քանի վայրում Աստվածաշնչյան խոսքերով գովազդային վահանակներ տեղադրելու համար:
«Առանց Աստծո կյանքն անիմաստ է» և «Հիսուս Քրիստոսը մեռավ աշխարհի մեղքերի համար»,- գրված է վահանակներին:
Հարոլդ Սկոտը վերջին երկու տարում գովազդային վահանակների վրա տեղ գնելու նպատակով ծախսել է 600 հազար դոլարից ավելի: Դա հիմնականում եղել է իր սեփական փողը:
Սկոտը իր կոչումն է համարում մարդկանց Աստծո մասին պատմելը, այդ պատճառով գովազդայինվահանակներ գնելը համարում է դրա եղանակներից մեկը: Դրա շնորհիվ հարյուրավոր մարդիկ կիմանան քրիստոսի մասին:
Վարորդ Սկոտը ասում է, որ շատ կուզեր այսպիսի միջոցառումը համազգային բնույթ կրեր, բայց իր միջոցները դրա համար բավարար չեն: Սակայն նա հույս ունի, որ կկարողանա ոգեշնչել ուրիշ քրիստոնյաների այս գործում ներգարվելու համար:
Աղբյուր՝ invictory.com

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ