Ի՞նչ կարելի է գնել Աստծուց

Ի՞նչ կարելի է գնել Աստծուց

Մի կին երազում տեսնում է, թե իբր խանութի վաճառասեղանի հետևում Ինքը՝ Արարիչ Աստված է կանգնած:

-Տե՛ր Աստված, այդ Դու ե՞ս,- ուրախությամբ բացականչում է կինը:

-Այո՛, ես եմ,- պատասխանում է Աստված:

-Իսկ ի՞նչ կարող եմ գնել Քեզնից,- հարցնում է կինը:

-Ինձնից կարող ես գնել ամեն ինչ,- եղավ պատասխանը:

-Այդ դեպքում տու՛ր ինձ, խնդրո՛ւմ եմ, առողջություն, երջանկություն, սեր, հաջողություն և շատ գումար:

Աստված, բարյացակամորեն ժպտալով, գնում է հարևան սենյակ՝ բերելու «պատվիրվածը»:

Որոշ ժամանակ անց Նա վերադառնում է թղթե փոքրիկ փաթեթներով:

-Ընդամենն այսքա՞նը,- զարմացած բացականչում է կինը:

-Այո՛, սա՛ է ամբողջը,- պատասխանում է Աստված: - Մի՞թե դու չգիտեիր, որ իմ խանութում միայն սերմեր են վաճառվում:

«…Աստծո արքայությունը նման է մանանեխի հատի, որ երբ որ հողի մեջ սերմվում է, երկրիս վրա եղած ամեն սերմերից փոքրն է: Եվ երբ սերմվում է, բուսնում է և ամեն բանջարից ավելի մեծն է լինում և մեծ-մեծ ճյուղեր է արձակում, մինչև որ կարողանում են երկնքի թռչունները նրա հովանիի տակ բնակվել»: (Մարկոս 4.31)

Աղբյուր՝ crossnews.am


Թողեք ձեր կարծիքը
Կարծիքներ (1)
Image
Marina ➞ Պատասխանել

Nov 24, 2012 | 17:57

shat-shat graviche....karevor@ voch miayn sermn e ,ail naev ayn pahel@


օգտակար հղումներ