Իշխանություն՝ պատասխանատվության դիմաց

Հիսուսն իշխանություն ունեցողի պես էր խոսում (Մատթ.7:29), որովհետև Նա ոչ թե լսել կամ սովորել էր Խոսքը, այլ գիտեր Խոսքը, Նա հենց Ինքն էր Խոսքը: Խոսքը քարոզելը իշխանության դրսևորում է: Առակաց Գիրքն ասում է. «Երբոր մի իշխանի հետ հաց ուտելու նստես, լաւ ուշադրութիւն արա թէ ինչ կայ առաջիդ, Եւ դանակ դիր կոկորդիդ վերայ, եթէ մեծ ախորժակի տէր ես։ Նորա կերակուրներին մի ցանկանար, որովհետեւ նորանք խաբէութեան հաց են» Առակ.5:1-3։ Դու իշխանություն ունես՝ Աստծուց տրված իշխանություն: Իշխանության է ձգտում նաև սատանան: Սատանային դուր չի գալիս քո իշխանությունը ու նա իր հացով, իր խաբեությամբ ուզում է խլել քեզնից քո իշխանությունը:Աշակերտները Հիսուսին ասացին. «Տէր, դեւերն էլ հնազանդում են մեզ քո անունովը։ Եւ նորանց ասեց. Տեսնում էի սատանային, որ կայծակի պէս երկնքից վայր էր ընկնում։ Ահա իշխանութիւնը տուի ձեզ, կոխել օձերի եւ կարիճների վերայ եւ թշնամու բոլոր զօրութեան վերայ, եւ ձեզ ոչինչ չի վնասի»։Սատանան իշխանություն ուներ երկնքում: Բայց սատանան ներքև շպրտվեց: Սատանան չկատարեց իր պատասխանատվությունը ու զրկվեց իշխանությունից: Հիսուսն այդ իշխանությունը մեզ տվեց: Բայց եթե ուզում ես ստանալ այդ իշխանությունը, պետք է վերցնես նաև պատասխանատվությունը:Եթե ուզում ես աճել, մի մակարդակով վեր բարձրանալ, ապա պատասխանատվությամբ արա այն, ինչը ստանձնել ես:Որոշում կայացրու, ծառայություն վերցրու, թեկուզ փոքր ծառայություն, բայց կատարիր այն, ինչի պատասխանատվությունը վերցրել ես: Ու իշխանություն կունենաս ու «քեզ ոչինչ չի վնասի»:

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ