Թագավորը ցանկանում է քո գեղեցկությունը

«Թագաւորը կցանկանայ քո գեղեցկութեանը. Որովհետեւ նա է քո տէրը, երկրպագութիւն արա նորան»,- ասում է Աստծո Խոսքը (Սաղմ.45:11)։Աստված ցանկանում է, որ մենք գեղեցիկ լինենք: Նա ամեն բան գեղեցիկ է ստեղծել: Նա ուզում է հիանալ Իր ստեղծած գեղեցկությամբ: Գեղեցկությունը մեզնից չէ, գեղեցկությունն Աստծուց է: Երկրպագիր Նրան, ու դու կլինես գեղեցիկ:Չկա մարդ, ով գեղեցիկ չէ: Եթե մեկն ասում է, որ ինքը գեղեցիկ չէ, ուրեմն մոռանում է, որ իրեն Աստված է ստեղծել: Մենք գեղեցիկ ենք մեր ներքինով: Մեր ներսում կա այն գեղեցիկը, որ դուր է գալիս Աստծուն: Դա տաղանդն է ու շնորհքը: Գեղեցիկ կյանքով ապրելու համար Աստված քո ներսում դրել է ամեն անհրաժեշտ բան: Քեզնից պահանջվում է միայն ակտիվացնես դրանք: Դու գեղեցիկ ես միշտ: Դու պետք է տնտղես, պեղես ու հայտնաբերես, թե ինչ տաղանդներ ունես ու դրանով օծություն բերես ինքդ քեզ և ուրիշներին:Ամենագեղեցիկ շնորհներից մեկը, որ Աստված դրել է քո մեջ, հավատն է: Մի թաքցրու քո տաղանդները: Հավատով երկրպագիր Աստծուն: Ազատությունը գալիս է երկրպագելիս: Քանդիր ամեն կապանք, որ թույլ չեն տալիս քեզ դրսևորել քո տաղանդները, ու դու գեղեցիկ կլինես:

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ