7 իրավիճակ, երբ Հիսուսն ընտրեց աղոթքը

7 իրավիճակ, երբ Հիսուսն ընտրեց աղոթքը
Եվ եկան մի տեղ, որ Գեթսեմանի էր կոչվում. և Նա Իր աշակերտներին ասաց. «Այստեղ նստեցեք, մինչև Ես աղոթեմ»: (Մարկոս 14:32)
Եթե ապրում եք աղոթքի կյանքով, ապա որոշիչ պահերին աղոթքը լինելու է ձեր մշտական ուղեկիցը: Եթե շնորհակալ եք Աստծուն առօրյա կյանքում, ապա շնորհակալ կլինեք նաև կորուստների և ցնցումների ժամանակ: Եթե հավերժ տրտնջում եք, ապա չեք կարող պատշաճ կերպով արձագանքել մեծ դժվարությանը:
Իր կյանքի ամենաորոշիչ պահերին Հիսուսն աղոթում էր: Նա չսպասեց Իր կյանքի վերջին ժամին՝ Գեթսեմանի այգում, որպեսզի աղոթի: Նա աղոթում էր Իր ծառայության ողջ ընթացքում: Հիշենք Նրա ծառայության այն կարևորագույն պահերը, երբ Նա աղոթում էր:
Իր մկրտության ժամանակ. Ղուկասը գրում է. «Արդ, երբ ամբողջ ժողովուրդը մկրտվեց, Հիսուսն էլ մկրտվեց: Եվ մինչ աղոթում էր, երկինքը բացվեց»: (Ղուկաս 3:21): Հիսուսը սկսեց աղոթել Իր ծառայության սզբից՝ Հովհաննեսի կողմից մկրտվելուց հետո: Եկինքը բացվում է երբ մենք աղոթում ենք: Երկինքը արույրից չի պատրաստված: Մեր աղոթքները չեն անդրադառնում առաստաղից: Երբ մենք աղոթում ենք, Աստված լսում է:
Տասներկուսի ընտրությունից առաջ. Ղուկասն ասում է. «Նա լեռը բարձրացավ՝ աղոթելու և ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղոթելով և երբ լուսացավ, կանչեց Իր աշակերտներին ու ընտրեց նրանցից տասներկուսին, որոնց առաքյալ անվանեց»: (Ղուկաս 6:12-13): Ճիշտ կլիներ, եթե մենք էլ Հիսուսի նման վարվեինք կարևոր որոշումներ կայացնելուց առաջ: Արդյո՞ք մենք կայացնում ենք մեր որոշումները աղոթելով: Առանց աղոթքի կյանք ունենալու անհնար է արդյունավետ ծառայել Հիսուսին:
Մերժումից հետո. Հիսուսը մեծամեծ գործեր էր անում Քորազինում, Բեթսայիդայում և Կափառնայումում, բայց չընդունվեց այդ քաղաքների կողմից: Ի՞նչ արեց Հիսուսը: Նա ասաց. «Շնորհակալ եմ Քեզանից, ո՛վ Հայր՝ Տեր երկնքի և երկրի …»: (Մատթեոս 11:25-26): Ի՞նչ ենք անում մենք, երբ ուրիշները դուրս են գալիս մեր դեմ, երբ ամուսինը հեռանում է, երբ երեխան ըմբոստանում է կամ ընկերը դավաճանում է: Մենք պետք է անենք այն, ինչ անում էր Հիսուսը՝ վերականգնվենք աղոթքի միջոցով: Հիսուսը մեզ կուղղորդի, եթե մեր սիրտը դիմի Նրան:
Բեկումից առաջ. Բեկումնային պահը եկավ այն ժամանակ, երբ Հիսուսը հարցրեց Իր աշակերտներին. «Ժողովուրդն Իմ մասին ի՞նչ է ասում, ո՞վ եմ Ես»: (Ղուկաս 9:18): Այս հարցը առաջացավ այն ժամանակ, երբ «Նա առանձին աղոթում էր …»: (Ղուկաս 9:18-20): Եթե ցանկանում ենք, որ մարդիկ դառնան դեպի Հիսուսը, ապա պետք է հետևենք նրա օրինակին: Մարդիկ վերստին չեն ծնվի Արքայության մեջ, եթե ոչ ոք նրանց համար չաղոթի: Ու՞մ համար եք աղոթում դուք, որպեսզի նրանք նույնպես հետևեն Հիսուսին որպես Քրիստոս:
Մեծ հայտնության պահին. Հիսուսի Այլակերպումը իրականացավ այն բանից հետո, երբ «…վերցրեց Պետրոսին, Հովհաննեսին և Հակոբին ու լեռը բարձրացավ աղոթելու»: Մենք ևս աղոթքի մե կարող ենք ապրել մեծագույն ուրախության և խորապես զգալ կյանքը, ինչպես աշակերտներն էին լցվել Սուրբ Հոգով և ուրախությամբ (Գործք Առաքելոց 2:4,46):
Որևէ մեկի կարիքի ժամանակ. Մարթան և Մարիամը ջախջախված էին իրենց եղբոր՝ Ղազարոսի մահով: Հիսուսը հրամայեց հեռացնել քարը գերեզմանից ու աղոթեց (Հովհաննես 11:41-42): Մեծ սգի ժամանակ մենք կարող ենք հաստատել մեր հավատքը աղոթելով Հիսուսի նման՝ «Հա՛յր, գոհանում եմ Քեզանից, որ Ինձ լսեցիր»: (Հովհաննես 11:41):
Հիսուսին աղոթելիս տեսնում ենք Գեթսեմանիում. Փախուստը հնարավոր էր: Ուղղակի պետք էր արագ բարձրանալ Էլենոյան լեռան լանջը և թաքնվել Հրեական անապատում: Բայց Նա մնաց և աղոթեց մեզ համար: Լինում են պահեր երբ հրաշքներ չեն կատարվում: Բայց չպետք է փախչենք, այլ պետք է կատարենք մեր պարտքը: Եվ աղոթքն է, որ մեզ տալիս է  հավասարակշռություն և չփախչելու հոգևոր ուժ:
ԱՂՈԹՔ. «Տեր Հիսուս, օգնի՛ր ինձ հետևել Քո օրինակին և աղոթել իմ կյանքի ամենակարևոր պահերին այնպես, ինչպես նաև մնացած բոլոր օրերին»:

Հեղինակ՝ Ջորջ Վուդ
Աղբյուր՝ protestant.am

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ