ԱՄՆ-ի Տեխաս նահանգում փակվել է արհեստական վիժեցումներ իրականացնող 13 կլինիկա
2013 թվականից սկսած, ինչ ԱՄՆ-ի Տեխաս նահանգում Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել վավեր ճանաչել արհեստական վիժեցումները սահմանափակող օրինագիծը, շարունակում են փակվել հիվանդանոցներ, որոնք նման ծառայություններ են մատուցում կանանց:
Օրերս փակվել է ևս երկու հիվանդանոց, որոնց բժիշկները հայտարարել են, որ այլևս չեն կարող աշխատել նոր սահմանափակումների պայմաններում. հաղորդում է Charisma News-ը:
Նոր օրինագծի կողմնակիցներն ասել են, որ այն ուղված է կանանց առողջության պաշտպանմանը:
«Կանացի առողջություն» հիվանդանոցների ցանցը, որը նույնպես զբաղվում է արհեսական վիժեցուների իրականացմամբ, իր հինգ հիվանդանոցներից երկուսը կփակի, որովհետև աշխատակիցները չեն ցանկանում շարունակել իրենց աշխատանքը նման սահմանափակումների մեջ:
Այսպիսով՝ Տեխասում արհեստական վիժեցումներ իրականացնող կլինիկաների թիվը 32-ից կնվազի 19-ի՝ ըստ Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների տեղեկատվության:
Կարդալ ավելին՝crossnews.am