Ալեքսեյ Լեդյաևը ներկայացրել է իր նոր երաժշտական նախագիծը
Միջազգային «Նոր սերունդ» շարժման առաքյալ Ալեքսեյ Լեդյաևը ներկայացրել է իր նոր երաժշտական նախագիծը:
Նախագիծը պատկանում է «Ուխտի տապանակ» անվանումով խարիզմատական պատարագ նոր երաժշտական ոճին: Շնորհանդեսը տեղի է ունեցել հուլիսի 8-ին՝ Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Պերշոտրավենսկ քաղաքում կայացած «Փառքի 7 օր» համաժողովում:
Հավատացյալներին ուղղված իր տեսաուղերձում Ալեքսեյ Լեդյաևը հայտարարել է, որ եկել է երկրպագուների դարաշրջանը: «Միայն փառաբանված Աստվածը կարող է կարգուկանոն հաստատել մեր երկրներում»,-նշել է նա:
Լեդյաևը համաժողովի բոլոր մասնակիցներին հրավիրել է Ռիգա՝ մասնակցելու «Նոր սերունդ» շարժման 25 ամյակին նվիրված տոնակատարությանը, որը տեղի կունենա նոյեմբերի 28-ին:
Իր «Փրկության տապանակ» երաժշտական նախագիծը Լեդյաևը անվանել է ատենախոսություն «Ուխտի խորանի վերականգնումը» թեմայով:
Նա պատմել է, որ երկրպագության զանգվածային տոների պրակտիկան հաջողությամբ կիրառվում է «Նոր սերունդ» շարժման եկեղեցիներում, «քանի որ «Նոր սերունդ» շարժման գլխավոր հայտնութուններից և ուղղություններից մեկը Աստծո երկրպագության վերականգնումն է հազարավոր ու հազարավոր իրական երկրպագուների միջոցով»:
Աղբյուր` Protestant.am