Անկեղծ եղիր...
Մի փոքրիկ աղջիկ և տղա խաղում էին միասին։ Տղան ուներ մարմարի հավաքածու, իսկ աղջիկը՝ քաղցրավենիք։
Տղան առաջարկեց փոխանակել իր բոլոր մարմարները աղջկա քաղցրավենիքի հետ, և աղջիկը համաձայնեց։ Սակայն տղան թաքցրեց ամենամեծ և ամենագեղեցիկ մարմարի կտորը և մնացածը տվեց աղջկան, իսկ աղջիկը տվեց ամբողջ քաղցրավենիքը, ինչպես խոստացել էր։
Այդ գիշեր աղջիկը քնեց խաղաղ, իսկ տղան՝ ոչ։ Նա մտածում էր, թե արդյոք աղջիկը ոչ մի քաղցրավենիք չի թաքցրել իրենից, ինչպես ինքն է վարվել։
Երբ մարդը սուտ է խոսում, նա չի կարողանում վստահել ուրիշներին։ Երբ թաքցնում ես ինչ-որ բան, մտածում ես, որ դիմացինն էլ է քեզանից ինչ-որ բան թաքցնում։ Եղիր լիովին անկեղծ և ազնիվ, և գիշերը քնիր խաղաղ։
Աղբյուր՝ Ես քրիստոնյա եմ ֆեյսբուքյան էջ