Արքան ու գերված իշխանը
Իր արշավանքներից մեկի ժամանակ պարսից Կյուրոս արքան գերի վերցրեց մի իշխանի՝ ամբողջ ընտանիքով:
Կյուրոսը հարցրեց իշխանին.
- Ի՞նչ կտաս ինձ, եթե քեզ ազատություն պարգևեմ:
- Իմ կալվածքների կեսը,- պատասխանեց իշխանը:
- Իսկ ի՞նչ կտաս, եթե ազատ արձակեմ նաև զավակներիդ:
- Կալվածքներս ամբողջությամբ:
- Իսկ ի՞նչ կտաս, եթե ազատ արձակեմ նաև կնոջդ,- հարցրեց արքան:
- Ինքս ինձ,- եղավ պատասխանը:
Կյուրոսին շատ դուր եկավ պատասխանը, և նա ազատ արձակեց ամբողջ ընտանիքն առանց որևէ փրկագնի:
Տունդարձի ճանապարհին ամուսինը հարցրեց կնոջը.
- Տեսա՞ր ի՜նչ մեծահոգի էր արքան:
- Ես տեսա միայն նրան, ով պատրաստ էր ինքն իրեն զոհել հանուն իմ ազատության,- պատասխանեց կինը:
Հիսուս Քրիստոսը ոչ թե միայն պատրաստ էր, այլ արեց դա՝ Իր կյանքը տվեց հանուն մեր փրկության: