Բենի Հինն.Երես առ երես
Դու պատրաս՞տ ես անձամբ հանդիպել Սուրբ Հոգուն:
Ցանկանու՞մ ես լսել Նրա ձայնը: Պատրաս՞տ ես ճանաչել Նրան որպես անձնավորություն:
Դա այն է, ինչ կատարվեց ինձ հետ և ամբողջությամբ փոխեց կյանքս: Դա մի ուժեղ անձնական ապրում էր, որը հիմնված է Աստծո Խոսքի վրա:
Գուցե դա Աստվածաշունչը հանգամանորեն ուսումնասիրելու՞ հետևանք է՝ կհարցնես դու: Ո՛չ, դա կատարվեց, երբ ես Սուրբ Հոգուն հրավիրեցի, որ Նա լինի իմ անձնական ընկերը և ուղեցույցը: Այն ամենը, ինչ Նա կբացատրի և կհայտնի քեզ Աստվածաշնչից, այդ Գրքի ուսումնասիրումը կդարձնի կենդանի: Այն, ինչին ես հաղորդակից եմ դարձնում քեզ, հենց այն՝ 1973 թ. Դեկտեմբերից սկսածը, երբ Սուրբ Հոգին այցելեց ինձ սենյակումս, մինչ այժմ երբևե չի դադարել: Միայն այն տարբերությամբ, որ հիմա ես Նրան ավելի լավ գիտեմ, քան առաջին հանդիպման ժամանակ:
Նա ինձ հետ էր այն պահից ի վեր, երբ բացեցի իմ սիրտը Քրիստոսի առաջ: Հետո ընդունեցի Սուրբ Հոգու մկրտությունը: Ես հոգով լցված էի և խոսում էի լեզուներով: Նա իր ներկայությունն ու պարգևները շնորհեց ինձ: Որքան շատ քրիստոնյաներ են հասնում նույն դիրքերին և այնտեղ կանգ առնում: Նրանք պետք է հասկանան, որ այն, ինչ կատարվեց Պենտեկոստեի օրը՝ պարգևներից մեկն է: Բայց ես ուզում եմ, որ դու հետևյալն իմանաս: Տիրոջն ընդունելուց, ջրով մկրտությունից, Սուրբ Հոգով լցվելուց հետո քեզ սպասում է Աստվածային Երրորդության Երրորդ Անձնավորությունը: Նա ցանկանում Է ծանոթանալ ու բարեկամանալ քեզ հետ քո ողջ կյանքում: Եվ այդ հնարավորությունը բաց է քո առաջ:
Բենի Հինն
Աղբյուր՝ hawatk.com