Գվատեմալայի նախագահ Օտտո Պերես Մոլինայի հայտարարությունը
Գվատեմալայի նախագահ Օտտո Պերես Մոլինան ազգային աղոթքի ընթրիքի ժամանակ հայտարարել է, որ Հիսուս Քրիստոսը իրենց երկրի Տերն է.այս մասին հաղորդում է քրիստոնեական invictory.com մեգապորտալը:
՛՛Մենք այսօր ընդունում ենք, որ Քրիստոսը Գվատեմալայի Տերն է, և Նրա անունից հռչակում ենք, որ մենք, ինչպես նաև մեր հետագա սերունդները ապրելու են բարգավաճ երկրում՛՛:
Հանդիպմանը ներկա էին պաշտոնյաներ, կրոնական առաջնորդներ, և տեղաբնակներ: Նրանք աղոթեցին Գվատեմալայի և նրա խաղաղության համար:
Հանդիպման մասնակիցները խոսեցին բիզնեսի մեջ քրիստոնեական սկզբունքների կիրառման, կրթության, և հարևան ազգերի հետ ունեցած հարաբերությունների մասին:
Բացի դրանից՝ Մոլինան հայտարարեց, որ բռնությանը կարելի է դիմակայել միայն Աստծո օգնությամբ: ՛՛ Վաղ առավոտից նորություններով լսում ենք , որ Գվատեմալայում բռնության հետևանքով ինչ-որ մեկը մահացել է, սակայն նման պահերին ես իմ աջակցությունը տեսնում և ստանում եմ Աստծուց, որովհետև ես ամեն բան կարող եմ ինձ զորացնող Հիսուս Քրիստոսով՛՛. ասել է նախագահը:
Աղբյուր՝ invictory.com