Հարյուրավոր հնդկացիներ «Հիսուս» ֆիլմը դիտելուց հետո քրիստոնեություն են ընդունել

Հարյուրավոր հնդկացիներ «Հիսուս» ֆիլմը դիտելուց հետո քրիստոնեություն են ընդունել

Մայա ցեղի 400-ից ավելի հնդկացիներ քրիստոնեություն են ընդունել «Հիսուս» ֆիլմը դիտելուց հետո: Սա տեղի է ունեցել Մեքսիկայի Յուկատան թերակղզու երեք գյուղերում՝ երեք երեկոյի ընթացքում:

«Հիսուս» ֆիլմի գործադիր տնօրենը պատմում է, որ մայաների լեզվով կրկնօրինակված ֆիլմը ամեն երեկո դիտում էին 250-500 հնդկացիներ: «Հատկապես հուզիչ էին երկու տարեց փոքրամարմին կանայք, որ նստած էին առաջին շարքում: Երկուսն էլ դեպի էկրանը ձգված կլանված նայում էին ֆիլմը, որտեղ դերասանները խոսում էին իրենց հարազատ մայա լեզվով: Երբ Հիսուսին բռնցին, այդ կանայք ցնցվեցին, աչքերը հառեցին էկրանին ու ձեռքերով փակեցին բերանները»,-պատմում է Շենկելը: 

Նույնիսկ երեխաները լռել էին՝ բերանները բաց և հոնքերը մտահոգ կիտած: Երբ Հիսուսին գամեցին խաչին, բոլոր ներկաները հոգոց հանեցին:  Իսկ երբ հնչեց ապաշխարության կոչը, երկու կանայք շատերի հետ առաջ եկան, աղոթեցին ու Հիսուսին ընդունեցին որպես Տեր և Փրկիչ»:

Հիսուսի կյանքի մասին պատմող երկժամյա ֆիլմը հիմնված է Ղուկասի Ավետարանի վրա: Ֆիլմը դիտել են աշխարհի բոլոր երկրներում: Ֆիլմի նկարահանման 1979 թվականից ի վեր այն թարգմանված է հազարից ավելի լեզուներով:

Նախագծի գնահատականով ֆիլմի դիտումից հետո 200 միլիոնից ավել մարդ որոշել է քրիստոնեություն ընդունել:

«Հիսուս» ֆիլմի նախագծի տեղեկատվական ծառայության տնօրեն Բերի Ֆիեսը կարծում է, որ ֆիլմի միջազգային հաջողությունը պայմանավորված է հենց այն հանգամանքով, որ մարրդիկ ֆիլմը դիտում են իրենց մայրենի լեզվով:

Աղբյուր՝ www.invictory.com


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ