Հովիվ Տիգրան Թադևոսյանը ծառայողական այցով կմեկնի ԱՄՆ
Ապրիլի 25-30 «Նոր Սերունդ» եկեղեցի շարժման առաքյալ, հովիվ Ալեքսեյ Լեդյաևի հրավերքով Միացյալ Նահանգներ կմեկնի Երևանի «Նոր Սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը համատեղ ծառայություններ անցկացնելու նպատակով:
Այցի շրջանակներում նախատեսվում է «Ուխտի Տապանակը» երաժշտական նախագծի ցուցադրումը North Hollywood-ում,
հանդիպում Լոս Անջելես քաղաքի, ինչպես ռուսալեզու, այնպես էլ հայկական եկեղեցիների հովիվների և առաջնորդների հետ, ինչպես նաև ընդհանուր միջեկեղեցական ծառայություն: Մանրամասներին ծանոթացեք՝ այստեղ:
Սփ. լրատվություն