Հռոմի պապի ճառից ոգեշնչված հոգևորականը վաճառում է իր մեքենան
Կոլումբիացի հոգևորական Հերնանդո Ֆայդը (Hernando Fayid), ոգեշնչվելով Ֆրանցիսկոս Պապի խոսքերից, ով քննադատել է շքեղ ավտոմեքենաներ ձեռք բերելու համար մեծ գումարներ ծախսող հոգևորականներին, որոշել է վաճառել իր «Mercedes Benz»-ը: Նախկինում Ֆեյդը երթևեկում էր ավանակով, հետո՝ ձիով, հետո հեծանիվ էր քշում, դրանից հետո օգտվում էր ավտոբուսից:
«Ավտոմեքենան տեղաշարժման միջոց է, որի շնորհիվ կարելի է շատ բան անել: Բայց խնդրում եմ, գնեք ավելի համեստ մեքենաներ: Մինչև գերնորաձև մեքենա գնելը մտածե՛ք, թե այս պահին աշխարհում քանի երեխա է մահանում սովից», - ասել է Պապը:
Ինչպես նշում է «Associated Press» -ը, ավտոմեքենան հոգևորականին են նվիրել եղբայրները, բայց ինքը որոշել է, որ ավելի լավ կլինի վաճառի մեքենան: Նա հույս ունի մեքենայի դիմաց ստանալ 63000 դոլար, բայց թե այդ փողերն ինչի վրա է ծախսելու, հոգևորականը դեռ չի ասել:
Աղբյուր՝ CNL-NEWS: