Իսկ հետո՞...

Իսկ հետո՞...
Երիտասարդ կենսուրախ տղամարդը մոտենում է հորը և ասում.
-Հայրիկ ուրախացիր, ես ընդունվել եմ համալսարան։ Ես իրավաբան եմ դառնալու։ Վերջապես ես գտա իմ երջանկությունը։
-Շատ լավ տղաս,-պատասխանեց հայրը,-ուրեմն դու ուզում ես սովորել։ Իսկ հետո՞ ինչ ես անելու։
-4 տարի հետո ես կպաշտպանեմ դիպլոմս և կհեռանամ համալսարանից։
-Եվ հետ՞ո ինչ ես անելու։
-Հետո ես ամբողջ ուժով աշխատելու եմ, որպեսզի որքան հնարավոր է շուտ դառնամ ինքնուրույն իրավաբան։
-Իսկ հետ՞ո,- չէր դադարում հարցնել հայրը։
-Հետո ես կամուսնանամ, ընտանիք կկազմեմ, կմեծացնեմ և կդաստիարակեմ երեխաներիս, կօգնեմ նրանց սովորելու և ստանալու լավ մասնագիտություն։
-Իսկ հետո՞։
-Հետո ես թոշակի կանցնեմ։ Կուրախանամ իմ երեխաների ուրախությունով և իմ բարի ծերությունով։
-Դրանից հետո՞։
-Հետո, մտածեց տղան։ Դե ոչ ոք այս աշխարհում հավերժ չի ապրում։ Հետո երևի ես կմահանամ ինչպես բոլոր մարդիկ։
Իսկ հետ՞ո տղաս,-դողդոջուն ձայնով հարցրեց հայրը,-հետ՞ո ինչ է լինելու քեզ հետ։
Տղան ավելի խորասուզվեց մտածմունքների մեջ և ասաց.
-Շնորհակալ եմ հայրիկ։ Ես հասկացա։ Ես մոռացել էի գլխավորը։


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ