Լատվիայի քրիստոնյա ակտիվիստները հանդես կգան արհեստական վիժեցումների դեմ ուղղված միջոցառումներով

Լատվիայի քրիստոնյա ակտիվիստները հանդես կգան արհեստական վիժեցումների դեմ ուղղված միջոցառումներով

«Կյանքի մարտիկներ» կազմակերպության ակտիվիստները կհավաքվեն նախարարների կաբինետի մոտ՝ որպեսզի հասարակությանը հասանելի դարձնեն արհեստական վիժեցումներն արգելող օրենսդրության անհրաժեշտությունը:

Միջոցառումները կազմակերպել են Լատվիայի քաղաքացիները, ովքեր հավանություն չեն տալիս մարդկանց եղեռնին՝ըստ տարիքային հատկանիշի: Նրանք համոզված են, որ օրենսդրությունը պետք է երաշխավորի բոլոր մարդկանց կյանքի իրավունքը՝ սկսած բեղմնավորման պահից: 

Միջոցառումներին սատարելու նպատակով Ռուսաստանից Լատվիա կժամանի «Կյանքի մարտիկներ» շարժման ղեկավար Դմիտրի Բառանովը: Նա իր զարմանքն ու հիացմունքն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ իր տարբերություն Ռուսաստանի, Լատվիայի իշխանությունները չեն խոչընդոտում նման միջոցառումները: Մոսկվայի քաղաքային իշխանությունները հետևողականորեն ամեն բան անում են նման միջոցառումները տապալելու կամ ապարդյուն դարձնելու համար:

«Կյանքի մարտիկներ» շարժման կամավորներն իրենց գործունեությունը սկսել են 2006 թվականին Սանկտ-Պետերբուրգում: 2010 թվականին շարժումը վերաճել է միջազգային կազմակերպության, որն ունի իր ներկայացուցչությունները Ռուսաստանում, Ուկրաինայում, Չեխիայում, Կանադայում և ԱՄՆ-ում:

Կազմակերպության անդամներն իրականացնում են և բացատրական-լուսավորչական աշխատանքներ, և ակտիվորեն արտահայտում են իրենց քաղաքացիական դիրքորոշումը ընդդեմ արհեստական վիժեցումների օրինականացման:

Շարժման հիմնական գաղափարն է չճանաչել արհեստական վիժեցումները որպես բժշկական օգնության ձև: Գիտության տեսակետից, կնոջ օրգանիզմում գտնվող պտուղը ոչ թե կնոջ օրգանիզմի մաս է, այլ ինքնուրույն անձնավորություն է: Այս հիմնավորումով «Կյանքի մարտիկները» արհեստական վիժեցումն անվանում են մանկասպանություն:

Կազմակերպությունն իր գոյությունը պահպանում է ակտիվիստների և համախոհների նվիրատվություններով:

Աղբյուր՝ protestant.am


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ