Մեր ամենամեծ կարիքը

Մեր ամենամեծ կարիքը
Աստված կամենում է, որ բոլորը փրկվեն:
Համարձակությամբ մոտենանք շնորհաց գահին, որտեղից թողություն կգտնենք:
Աշխարհի մեջ մեր նպատակը Աստծուն ճանաչված դարձնելն է: Մեր օրն այսօր է, քանի որ չգիտենք թե ինչ կլինի վաղը: Մեր զորությունը Քրիստոսի մեջ է: Սուրբ գիրքը քաջալերում է մեզ, որ ուժեղ լինենք:
Եթե մենք ամեն վարկյան հիշենք, որ Աստված մեր կողքն է, մենք սխալներ չենք գործի, կքայլենք իր կամքով ու կկատարենք մեր դերը աշխարհում:
«Ուրախացիր, երիտասարդ, քո մանկությունում, և թող զվարճացնի քեզ քո սիրտը երիտասարդությանդ օրերումը. Եվ գնա քո սրտի ճանապարհովը և աչքերիդ նայվածքով. Եվ իմացիր որ սրանց ամենի համար Աստված քեզ դատաստանի է բերելու» (Ժողովող 11:9)։
Որտե՞ղ ես սպառում քո էներգիան: Արդյո՞ք այն սպառում ես Աստծո այգու մեջ: Որքան ավելի ներդրում անես Աստծո այգու մեջ, այնքան ավելիով պտուղ կքաղես: Աստված սիրում է սրտանց անողներին: Մեր սիրտը պետք է թափանցիկ լինի Տիրոջ առաջ:
Դավիթի հաղթությունը կայանում էր նրանում, որ իր երիտասարդության մեջ Աստծո հետ էր:
Մովսեսն էլ մեզ նման մարդ էր, սակայն նա նախանձավոր էր և իր նպատակը՝ ամբողջ էությամբ Աստծո կամքը կատարելն էր:
Եթե ողջ էությամբ նվիրվես Աստծուն, Նա կլուծի քո բոլոր հարցերը: Յուրաքանչյուրի ամենամեծ կարիքը Աստված է:
Եկեք նվիրվենք Աստծուն, իմանանք մեր դերը այս աշխարհում, զորանանք ու քաջ լինենք և Աստծո կամքի մեջ օգտագործենք այսօրվա օրը:
Ղուկաս Թովմասյան
vernatunchurch.am

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ