Մի դատեք մարդկանց...
- Հայրիկ, նայիր, ծառերը մնացին հետևում։
Հայրը ժպտաց, իսկ ոչ հեռու նստած երիտասարդ զույգը կարեկցանքով նայում էր 24-ամյա տղայի երեխայական վարքագծին։ Հանկարծ տղան նորից բացականչեց.
- Հայրիկ, նայիր, ամպերը վազում են մեզ հետ։
Երիտասարդ զույգը չդիմացավ և ասաց ծեր հորը.
- Ինչո՞ւ չեք ձեր որդուն ցույց տալիս մի լավ բժշկի։
- Ցույց տվել եմ, - պատասխանեց հայրը, - մենք հենց հիմա վերադառնում ենք հիվանդանոցից։ Ծննդյան օրվանից իմ որդին կույր էր, իսկ հիմա նա տեսնում է։
Յուրաքանչյուր մարդ այս մոլորակի վրա ունի պատմություն։ Մի դատեք մարդկանց, քանի դեռ նրանց լավ չեք ճանաչում։ Մի գուցե ճշմարտությունը ձեզ զարմացնի։ Մտածեք, մինչև որևէ բան ասելը։
Աղբյուր՝ Ես քրիստոնյա եմ ֆեյսբուքյան էջ