Մի՞թե Աստվածաշունչը հակասում է գիտությանը

Մի՞թե Աստվածաշունչը հակասում է գիտությանը
Աստվածաշունչը չպետք է կարդալ որպես զուտ գիտական ուղեցույց: Սակայն դա չի նշանակում, որ Աստվածաշունչը հակասում է գիտությանը (Սաղմ. 19.2-7, Հայտն. 7.1):
Իրականությունն այսպիսին է՝ ճանաչողության գիտական մեթոդների արմատները գնում են դեպի աստվածաշնչյան հայեցակարգեր: Ըստ քրիստոնեության՝ աշխարհը հնարավոր է ճանաչել, հետևել դրան, նկարագրել այն և ամենակարևորը՝ աշխարհում գոյություն ունի կարգ, քանի որ այն ստեղծվել է անսահման իմաստությամբ և գիտությամբ օժտված «Մեկի» կողմից:
Սրանից ելնելով՝ հնագույն ժամանակների գիտնականները (Կեպլեր, Բեկոն, Նյուտոն) կարծում էին, որ ուսումնասիրելով արարչագործությունը, նրանք ոչ միայն ի կատար են ածում «մեծագույն հանձնարարականը», այլ նաև երկրին տիրելու պատվիրանը:
Զարմանալի է այն, որ գիտական լուսավորության դարաշրջանում սկեպտիկները  շարունակում էին պնդել, որ գիտությունը գործ ունի միայն տեսանելիի հետ, մինչդեռ Սուրբ Գրությունը խոսում է տեսանելիին չենթարկվող երևույթների մասին:
Բացի այդ, գիտությունն այսօր վերլուծում է շատ բաներ, որոնք կապված չեն տեսանելիության հետ, ինչպիսիք են, օրինակ, էլեկտրամագնիսական դաշտը կամ Մեծ պայթյունի տեսությունը և այլն:
Ըստ էության՝ եթե գիտական համարեինք միայն այն, ինչ կարելի է տեսնել անզեն աչքով, մինչ օրս համոզված կլինեինք, որ Երկիրը տափակ է:
Իրականում Աստված է բնության օրենքների հեղինակը և Նա պահպանում է դրանց անփոփոխելիությունը (Երեմ. 31.35-37): Օրինակ՝ Քրիստոսի հարության փաստը մինչ օրս փորձում են ստուգել և ապացուցել: Իր աշակերտների հետ հանդիպելիս Հիսուս ասաց՝ « Շոշափեցե´ք ինձ և տեսե´ք» (Ղուկ. 24.36-42,  Հովհ. 20.24-31, Ա. Հովհ. 1.1-4):
Մենք հավատում ենք, որ Աստվածաշունչն ու գիտությունը չեն բացառում և չեն հակասում միմյանց՝ դրանք հիանալի կերպով համատեղելի են, ինչպես ձեռքն ու ձեռնոցը:
Աղբյուր՝ Центр Апологетических Исследований


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ