Նամակ բոլոր հայրիկներին

Նամակ բոլոր հայրիկներին

Հայրիկները չեն հասկանում, թե ինչպես են մայրիկներն ամբողջ օրը տանը մնալով հոգնում:

 Նրանք չեն հասկանում, որ մայրիկներն էլ իրենց հերթին են աշխատում, սակայն, ի տարբերություն իրենց ամուսինների, իրենք աշխատում են 24/7 ռեժիմով: Բացի այդ, սիրելի հայրիկներ, համոզված եղեք, որ ձեր աշխատանքն ավելի հեշտ է, քանի որ…

Աշխատավայրում դուք չպետք է հետևեք, որպեսզի ձեր աշխատակիցը բերանը չդնի խաղալիք մեքենայի անիվը, չբարձրանա աթոռին և չնկարի պատերին:

Դուք կարող եք վստահ լինել, որ աշխատակիցը զգույշ կուտի, և դուք ստիպված չեք լինի նրա հետևից մաքրել հատակին թափված ճաշը: Ի դեպ նա ձեր դեմքին փֆֆֆֆֆ չի անի՝ բերանը լի ճաշ լցնելով:

Եթե որոշեք ընդմիջմանը դուրս գալ, ապա ձեր աշխատակիցն ինքնուրույն կհագնվի, և դուք ստիպված չեք լինի չարչարվել, որպեսզի մտցնեք մատիկները տնակների, թափահարվող տոտիկները կոշիկների, իսկ պտտվող գլուխը գլխարկի մեջ:

Եթե արդեն դուրս եք եկել, ապա ձեր աշխատակիցը փողոցում չի պառկի ջրափոսի մեջ և լող չի տա ցեխի մեջ:

Եթե պատահաբար ձեր աշխատակցի հետ խանութներով եք գնացել, ապա նա ձեզ չի աղաչի աչքին հանդիպած ամեն իր գնել՝ խոստանալով իրեն լավ պահել և ճաշիկ ուտել, իսկ դուք ստիպված չեք լինի 1 000 000 պատճառ հորինել, որպեսզի չգնեք հերթական անիմաստ իրը:

Եթե ձեր աշխատակիցը հոգնի, ապա դուք ստիպված չեք լինի նրան գրկած աշխատավայր տանել:

Կարդալ ավելին՝ Մայրիկի անկյուն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ