Ուկրաինացի ավետարանիչը կրկին կմեկնի Պակիստան

Ուկրաինացի ավետարանիչը կրկին կմեկնի Պակիստան

Հոկտեմբերի 16-ից 21-ը ուկրաինացի ավետարանիչ Դմիտրի Մակարենկոն կայցելի Կարաչի քաղաքը, որտեղ բաց երկնքի տակ կանցկացվի բժշկությունների և հրաշքների հսկայածավալ կրուսեյդ:

Այս ճամփորդության ընթացքում Մակարենկոյին կուղեկցի ուկրաինացի երիտասարդ ավետարանիչ, NG|YOUTH երիտասարդական ծառայության առաջնորդ, Խարկովի արագ աճող «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Անտոն Տիշչենկոն:

Անտոն Տիշչենկոն հոկտեմբերի 17--ին և 18-ին Կարաչիում կանցկացնի առաջին երկու ծառայությունները, իսկ 19-ին և 20-ին Կարաչիի բնակիչներին կքարոզի և հիվանդությունների բժշկության համար կաղոթի Դմիտրի Մակարենկոն:

Սա կլինի Դմիտրի Մակարենկոյի վեցերորդ ճամփորդությունը Պակիստան: Նախկինում Մակարենկոն բժշկության և հրաշքների կրուսեյդ  3 անգամ անց է կացրել Լահոր քաղաքում, 2 անգամ Կարաչիում: Նախորդ ծառայությունների ընթացքում հազարավոր մարդիկ առաջին անգամ էին լսում Ավետարանի մասին և ընդունում էին իրենց փրկությունը: Ամեն անգամ տեղի բնակչությունը ականատեսն էր լինում անհավանական հրաշքների. խուլերը սկսում էին լսել, բացվում էին կույրերի աչքերը, հաշմանդամների կանգնում էին սայլակներից, ուռուցքներն անհետանում էին: Այսպիսի նշաններով ու հրաշքներով էր Տերը հաստատում իր խոսքը:

Ներկայումս Պակիստանում իրավիճակը խիստ լարված է: Շարունակվում են քրիստոնյաների նկատմամբ հալածանքները, հարձակումներն ու սպանությունները: Դիմելով «Նոր սերնդի» իր հավատակիցներին, Դմիտրի Մակարենկոն խնդրում է աղոթել կրուսեյդի համար:

Աղբյուր՝ www.invictory.com


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ