Քենեթ Քոփլանդ. Հեղափոխող սեր
«(Սերը) ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի համար հույս ունի, ամեն բանի համբերում է: Սերը երբեք չի վերջանում»:
Ա Կորնթացիների 13. 7, 8
Սերը երբեք չի վերջանում: Առանց սիրո ոչինչ չի գործում, իսկ սիրո հետ ոչ մի անհաջողություն չի լինում: Երբ դու ապրում ես սիրով, դու չես կարող ձախողվել:
Հավատք է անհրաժեշտ հավատալու համար, որ սիրո ճանապարհը երբեք անհաջողության չի տանում: Մարդու բանականությունը չի կարող հասկանալ սա, քանի որ մարդը և նրա աշխարհը ղեկավարվում են եսասիրությամբ:
Բայց երբ դու հավատքով գործի ես դնում սերը և հրաժարվում ես փնտրել քո շահերը, դու դրդում ես, որ Հայրը գործի քո փոխարեն: Քանի դեռ մնում ես սիրո մեջ, Հայր Աստվածը պաշտպանում է քո սեփական շահերը: Նա ամեն բան անում է, որ դու հաջողություն ունենաս: Սիրո մեջ քայլելը քո ամենամեծ առավելությունն է:
Աստվածային սերը մի նոր զորություն է: Այն քեզ հնարավորություն է տալիս կառավարել ցանկացած իրավիճակ: Քո դեմ պատրաստված ոչ մի զենք չի հաջողվի: Ոչ ոք զորություն չի ունենա վիրավորելու քո զգացմունքները, որովհետև դու չես ղեկավարվում զգացմունքներով, այլ Աստծո սիրով: Դու սիրում ես այնպես, ինչպես Նա է սիրում:
Այսպիսի սերը հեղափոխող է: Եթե լիովին հասկանայինք, թե ինչպիսի փոխհատուցում կա Աստծո սիրով ապրելու մեջ, այդ դեպքում, հավանաբար, կմրցեինք իրար հետ` փորձելով մեկս մյուսին ավելի շատ սիրել: Եվ անկասկած, ամեն մեկս այդ մրցույթից հաղթող դուրս կգայինք: Որովհետև սերը մեր հաջողության միակ գաղտնիքն է:
Քենեթ Քոփլանդ
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Հռոմեացիների 12. 9-21
Աղբյուր՝ hawatk.com