Ռայնհարդ Բոնկե. Աղոթքը պետք է համահունչ լինի Աստծո Կամքին:

Ռայնհարդ Բոնկե. Աղոթքը պետք է համահունչ լինի Աստծո Կամքին:

Մեր Հայրը լսում է մեզ, երբ մենք գործում ենք Իր հիմնական  նպատակներին համահունչ: Այս  դեպքում մենք կարող ենք վստահ լինել, որ Նա լսում է մեզ:
Պատկերացրեք մի ջութակահարի, ով սկսում է իր համերգային կատարումը: Ջութակը գեղեցիկ է հնչում, իսկ կատարողն էլ հմուտ է անում իր գործը, բայց  հանկարծ տարերայնորեն  նվագախմբի մնացած մասն է միանում, իսկ դա աղետ է: 
Ի՞նչն է սխալ: Շատ պարզ է. չնայած ջութակն ինքն իրենով հիանալի է, բայց այն բոլորովին համահունչ չէ հնչում այլ գործիքների հետ: 
Նույնիսկ այն ժամանակ, երբ բոլոր ճիշտ նոտաներ են կատարում արդյունքն ահավոր է:
Ձեր աղոթքը հնարավոր է գերազանց է հնչում, բայց  արդյո՞ք այն համահունչ է Աստծո Կամքին:
Դուք այն  համահունչ կպահեք՝ կարդալով եւ հասկանալով Աստծո Խոսքը:  Արե՛ք դա այսօր:
Աստված օրհնի Ձեզ: 
Ռայնհարդ Բոնկե

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ